ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող է ուշանալ, բայց երբեք էլ չի կարող անտեսվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս լրացավ աշխարհահռչակ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի 70-ամյակը: Այդ օրը, սակայն, պետական մակարդակով պաշտոնական որևէ միջոցառում չիրականացվեց:

1or.am-ը ԿԳՄՍ նախարությունից փորձեց ճշտել, թե ինչու առանձնակի շուքով չի նշվել հայ հայտնի գործչի հոբելյանը, քանի որ նրա ներդրումը հայրենական մուլտֆիլմերի արտադրության ոլորտում անգնահատելի է:

Հարցի կապակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունից 1or.am-ին տեղեկացրեցին, որ իրենց աջակցությամբ, աշնանը իրականացվող կինոփառատոններում՝ Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնների ժամանակ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ հետահայաց ցուցադրություններ և վարպետաց դասեր՝ նվիրված անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հոբելյանին:

Բացի այդ, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նախատեսվող մարզային բացօթյա ցուցադրությունների շրջանակներում ևս անցկացվելու են միջոցառումներ՝ նվիրված Ռոբերտ Սահակյանցի հոբելյանին, որտեղ կցուցադրվեն վարպետի ստեղծած մուլտիպլիկացիոն կինոնկարները:

Ինչ վերաբերում է մինչ օրս անվանի գործչի ծննդյան օրը նախարարության կողմից միջոցառումներ չիրականացնելուն, ապա դա պայմանվորված է եղել COVID-19-ի պատճառով բազմամարդ միջոցառումների սահմանփակումներով: Այնպես որ, կարող ենք վստահ լինել, որ ինչպես Սահակյանցի արվեստն է մնայուն արժեք, այնպես էլ մեծանուն հայի հիշատակն է հավերժ, որը, թեև հանգամանքների բերումով կարող է ուշանալ, բայց երբեք էլ չի կարող անտեսվել:

Կարինե Մարտիրոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular