ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկզբում չեն գիտակցում, հետո, երբ ամեն ինչից զրկվում են, փոշմանում են. Գեղամ Ղազարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս տարի մեկնարկեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության ծրագիրը: Կնքվել է շուրջ 1546 պայմանագիր՝ ընդհանուր առմամբ շուրջ 2500 հեկտարի համար: Հիմա արդեն ֆերմերները եղանակային պայմանների պատճառով կորցրած բերքի դիմաց սկսել են փոխհատուցումներ ստանալ:

1or.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանը նշեց, որ այս տարի նախորդ տարիների համեմատ ծիրանի, դեղձի բերքը պակաս է եղել: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել, բայց համայնքում կան ֆերմերներ որոնք հասցրել էին իրենց հողակտորը ապահովագրել և այնքան էլ չեն տուժել:

«Այս տարի համայքի ֆերմերների միայն10 տոկոսն էր իր բերքն ապահովագրել: Մնացածը, երևի չէին գիտակցում ապահովագրության լավ կողմերը, այդ պատճառով չապահովագրեցին: Միշտ այդպես է լինում սկզբում չեն գիտակցում, հետո, երբ ամեն ինչից զրկվում են, փոշմանում են»,- ասաց Գ. Ղազարյանը:

Նա նշեց, որ իրենց համայնքի բնակիչներից մեկը, սակայն, ով ապահովագրել էր իր ծիրանի այգին, եղանակային անմխիթար պայմանների պատճառով կորցնելով բերքի մեծ մասը, հիմա դրա դիմաց ապահովագրական ընկերությունից ստացել է փոխհատուցում:

«Իմ կարծիքով, մյուս տարի կավելանա ապահովագրելու ցանկություն հայտնողների թիվը, քանի որ մեր համայնքը ռիսկային գոտում է գտնվում, շատ խնդիրներ կան, որոնք մեզնից կախված չեն՝ կարկուտը, քամին, երկարատև անձրևների վտանգը, հրդեհները, այդ ամենը ազդում են բերքատվության վրա: Այնպես որ, կարծում եմ հաջորդ տարի գյուղացին եթե ապահովագրի իր տնտեսությունը իրեն ավելի պաշտպանված կզգա»,- ասաց Գ. Ղազարյանը:


Գայանե Մաթևոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular