ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. որսորդն իր հրացանով անզգուշաբար վնասվածք է հասցրել տնօրեն ընկերոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 14:50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային և ձախ այտի արճիճե գնդակներից վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հ.-ն է: Վերջինս վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզում: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, պարզել են, որ Արթուր Հ.-ն վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի դաշտամիջյան հատվածում հարակից արտերում որս կատարող այլ որսորդի կողմից հրացանով կրակելու արդյունքում: Այնուհետև ոստիկանության Մաշտոցի և Արագածի բաժինների ծառայողները՝ համատեղ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ վնասվածքը պատճառել է նրա ընկերը՝ Ապարան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արթուր Խ.-ն, ով որսի ժամանակ անզգուշությամբ կրակել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանով:

 Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Արթուր Խ.-ն հրավիրվել է ոստիկանության Արագածի բաժին, կատարվածի մասին տվել բացատրություն և բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավոր Արթուր Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Դուբայ Շոփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular