ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները Լուսնի վրա ժանգ են հայտնաբերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

РИА Новости-ն հայտնում է, որ հնդկական տիեզերական զոնդ «Չանդրայան-1»-ը Լուսնի վրա հեմատիտի կուտակումներ է հայտնաբերել: Հեմատիտը հանքանյութ է, որը ձևավորվում է միայն թթվածնի և ջրի առկայության պայմաններում:  Science Advances ամսագրում հրատարակված հոդվածում գիտնականները քննարկել են Երկրի արբանյակի մակերեսի վրա ժանգանման հանքանյութի առաջացման հնարավոր պատճառները:

Հնդկական սարքավորման տվյալների վերծանման ժամանակ Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ամերիկյան հետազոտողները տեսել են երկաթի օքսիդ հեմատիտին համապատասխանող սպեկտրալ գծեր:

Հոդվածի հեղինակները գտնում են, որ Լուսնի վրա հայտնաբերված թթվածնի աղբյուրը կարող էր լինել Երկրի մթնոլորտը: 2007 թվականին Լուսնի ճապոնական արհեստական արբանյակ «Կագույա»-ն բացահայտել է, որ թթվածինը Երկրի մթնոլորտի վերին շերտերից կարող է «մագնիսոլորտի ետին պոչով» հասնել Լուսնին: Սա համընկնում է M3-ի տվյալներին, որոնք ցույց են տալիս Լուսնի՝ Երկրին ավելի մոտ գտնվող կողմում հեմատիտի ավելի մեծ քանակություն:

Մասնագետները գտնում են, որ բևեռների սառույցը բավարար չէ «հեմատիտի առեղծվածը» բացատրելու համար, քանի որ երկաթի օքսիդ հայտնաբերվել է նաև սառցե կուտակումների սահմաններից դուրս: Հետևաբար, գիտնականները այլ տարբերակ են առաջարկում՝ Լուսնի մակերևույթին նստող տիեզերական փոշին:

Տիեզերական փոշին կարող է տանել ջրի մոլեկուլները և հարվածային փոխազդեցությունների ժամանակ նպաստել դրանց՝ լուսնային ժայռերից արտազատմանը: Բացի դրանից, այդ հարվածներից ստացված ջերմությունը մեծացնում է օքսիդացման արագությունը:

Հետազոտողների կարծիքով, երբ Լուսինը արևի քամուց պաշտպանված է եղել երկրային մագնիսոլորտի «պոչով», որը թթվածին է հասցնում երկրի արբանյակին և ռմբակոծվում է տիեզերական փոշու մասնիկների կողմից, լիովին հնարավոր է եղել երկաթի օքսիդացման ռեակցիան հանքային ժանգի ձևավորմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular