ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի հաստատուն կուրսը թելադրում է նաև դրամի հաստատուն կուրսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը տնտեսական թեմայով զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։ Տնտեսագետն անդրադառնալով եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմի վերացման մասին` կառավարության որոշմանը ասել է, որ շինարարությունը շատ շահավետ ոլորտ է կառավարության համար, և կառավարությունը պետք է շատ զգուշ լինի իր հաշվարկներում։

«Կառավարությունը պետք է զգուշ ուսումնասիրի, որովհետև կառավարության որոշ նախարարներ մտածում են, որ շինարարության ոլորտում կան որոշ արտոնություններ և ինչո"ւ պետք է այդ ոլորտում սպառողները, որոնք բնակարան ստացողներն են, ունենան հնարավորություն կառավարության բյուջեի հաշվին գումարները վերադարձնել գնորդներին և այդ քայլով շինարարական ոլորտը դնեն արտոնյալ վիճակի մեջ։ Ես ուզում եմ բացատրել, որ շինարարությունը այնքան շահավետ ոլորտներ ունի մեր պետության համար, որ կառավարությունը պետք է ուշադիր հաշվարկի, թե ինքը արդյոք դրանից կշահի։ Կառավարությունը պետք է հաշվարկի, որ եթե եկամտահարկի վերադարձման մեխանիզմը վերացնում է, ապա շինարարության պահանջարկը պայմանավորրված է հենց այդ իրավունքով, և եթե այդ իրավունքը վերանում է, հնարավոր է, որ մարդիկ այլևս չցանկանան բնակարաններ պատվիրել, որի պատճառով շինարարության ծավալները կարող են ընդհատվել։ Շինարարական աշխատանքները գեներացնում են ամբողջ շինանյութերի արտադրությունը, և եթե բոլոր շինանյութ արտադրողները և շինարարական ընկերությունները հարկեր են վճարում, ապա պետությունը պետք է լավ հաշվարկի, թե միգուցե ինքը այդտեղ ավելի է շահում, և երկրորդը զբաղվածության խնդիրն է։ Եթե շինարարության նկատմամբ հետաքրքրությունը նվազի և շինարարները այդքան շինարարական պրոեկտներ չանեն, այդ դեպքում նաև կառաջանա զբաղվածության խնդիր, որովհետև շինարարական ընկերությունները և շինանյութ արտադրող ընկերությունները աշխատողներ են ավելացրել, որ այդ պատվերները կատարեն և պետք է դա խնամքով հաշվարկեն։ Ու եթե անգամ պետությունը որոշ վնասներ է կրում, ամեն դեպքում պետք է հասկանան, որ խոսքը տնտեսական ճյուղի զարգացման մասին է, և շինարարության ճյուղը շատ մուլտիպլիկատիվ նշանակության ճյուղ է, և վերջին հաշվով շինարարական ոլորտում աշխատող մարդիկ գումար են վաստակում և այդ գումարը ծախսում են նաև տնտեսության մեջ՝ կատարելով գնումներ, որի շնորհիվ էլ խթանվում է այլ ձեռնարկությունների գործը։ Այսինքն ինտիբրիկատիվ նշանակությունը շատ մեծ է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հեռանկարներ է տեսնում սոցիալ-տնտեսական  համակարգում, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ մենք պետք է հաշվի առնենք այն, որ ճգնաժամային ռիսկը դեռ պահպանվում է, և չնայած նրան, որ մի շարք սահմանափակումներ վերացել են, այնուամենայնիվ ռիսկերը չեն նվազել։

«Տնտեսական ճգնաժամը  ներկա իրավիճակում կարելի է որոշ չափով համարել հաղթահարված, բայց առջևում նաև ռիսկեր կան, որովհետև պետք է հաշվի առնենք, որ պարետի որոշումներով արգելված մի շարք  գործողություններ հետո սկսեցին թույլատրվել, բայց ոչ միաժամանակ։ Մենք գիտենք, որ մայիս ամսին թուլյատրվեց շինարարությունը, վերջերս հյուրանոցներին թույլատրեցին և պետք է հաշվի առնենք, որ այդ ընկերությունները դեռ իրենց նախկին մակարդակին չեն վերադարձել և իրենց ժամանակ է պետք։ Կարող է անցնի մոտ 3 ամիս և հետո ավելի պարզ երևա, թե ճգնաժամը, իրոք, անցել է, թե ոչ։ Այն պայմանով, որ կորոնավիրուսի նոր հոսքեր չսկսվեն և նոր սահմանափակումներ չլինեն, մենք պետք է հաշվի առնենք, որ այդ ճգնաժամի ռիսկը դեռ պահպանվում է։ Եվ կա ևս մի խնդիր. աշխատատեղերը վերականգնվել են  և նաև, միգուցե, աշխատավարձեր են բարձրացել, բայց դա նաև եղել է պետության միջոցառումների հաշվին, իսկ աշխատողների թվի ավելացումը չի նշանակում, որ ընկերությունների արտադրողականությունը բարձրացել է և հասել է նախկին մակարդակին»։ 

Գագիկ Մակարյանի հետ խեսեցինք նաև սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմաններում հայկական դրամի կայունության պահպանման մասին, ինչի մասին տնտեսագետը ասաց․

«Դրամը մեզ մոտ գնտվում է կենտրոնական բանկի հսկողության տակ և հնարավոր է, որ դրամը իր կուրսը չի փոխել, քանի որ մեր տնտեսությունը ավելի շատ դոլարային տնտեսություն է  և դոլարի փոխառժեքը  համարյա չի փոխվում և մնում է հաստատուն՝ 483, 485 մի պահ անգամ հասել էր 490-ի մոտ 4-5 ամիս առաջ, բայց դա շատ կարճ տևեց։ Երբ որ կուրսը մնում է նույնը, գնողունակությունը, քանի որ նվազել է և դրամի կիրառության խնդիրը որոշակիորեն ունի խոչնդոտներ, այսինքն պահանջարկը աjնպես չի փոխվել, որ դրամի և դոլարի հետ կապված խնդիրները և դոլարի հաստատուն կուրսը թելադրում է նաև դրամի հաստատուն կուրսը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular