ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռամոս. Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան

ՍՊՈՐՏ

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Գերմանիայի հետ խաղում գրանցված ոչ ոքիի մասին:

«Այս հանդիպումը ցույց տվեց, որ պետք է պայքարել մինչև վերջին վայրկյանը: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավոր վաստակեցինք:

Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան: Ուրախ եմ, որ մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են պայքարել մինչև վերջին վայրկյանը»,- Ռամոսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Իսպանիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Իսպանիայի հավաքականին հանդիպման ավելացված ժամանակի 6-րդ րոպեին պարտությունից փրկեց «Վալենսիայի» հարձակվող Խոսե Լուիս Գայան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular