Ռամոս. Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան
ՍՊՈՐՏԻսպանիայի ազգային հավաքականի ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Գերմանիայի հետ խաղում գրանցված ոչ ոքիի մասին:
«Այս հանդիպումը ցույց տվեց, որ պետք է պայքարել մինչև վերջին վայրկյանը: Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարևոր միավոր վաստակեցինք:
Արդար չէր լինի, եթե հաղթեր Գերմանիան: Ուրախ եմ, որ մեր թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են պայքարել մինչև վերջին վայրկյանը»,- Ռամոսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիա - Իսպանիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Իսպանիայի հավաքականին հանդիպման ավելացված ժամանակի 6-րդ րոպեին պարտությունից փրկեց «Վալենսիայի» հարձակվող Խոսե Լուիս Գայան: