ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիրտի մահացու հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին բոլոր լրատվական «սլոգոններում»՝ Արմավիրն էր։ Եվ սա բնական է, քանի որ այնտեղ տեղի ունեցած դեպքերի պատճառով կան մարդկային զոհեր։ Առաջին դեպքը օղու անօրինական, տնայնագործական արտադրանքի մասին է, ինչի օգտագործելու պատճառով մահացել է տասը մարդ, մյուսը՝ կոնյակի օրինական արտադրամասում գրանցված հրդեհի, որի պատճառով մահացածների թիվը երկուսն է, ևս չորսը վիրավոր են։ Հրդեհը, ըստ նախնական գնահատականների, անզգուշության պատճառով է բռնկվել, զոդման աշխատանքների ժամանակ։

ՀՀ ոստիկանության Արմավիրի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ենթադրյալ օղի արտադրողը կամ գուցե վերավաճառողը: Բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը, քայլեր են ձեռնարկվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներին են միացել նաև Երևանի կենտրոնից մասնագետներ, որոնց նշյալ օղու առգրավված խմբաքանակից տրամադրվել են նմուշներ` լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցրել, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելված է։ Այստեղ մի պահ կանգ առնենք, և գնահատենք իրավիճակը․ այստեղ է, որ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր։

Ո՞վ չգիտի, որ Հայաստանում կան կոնյակի, գինու և օղու կեղծարարներ, ովքեր բացի մաքուր սպիրտից, օգտագործում են ինչ պատահի՝ շաքար, սննդային ներկեր, արոմատիկ նյութեր, անհայտ ծագումով էժանագին սպիրտներ և այսպես շարունակ։ Արդյունքում՝ «Աստվածների ու թագավորների» խմիչքը դառնում է առողջության համար խիստ վտանգավոր, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես մահացու։ Ու բնավ զարմանալի չէ, եթե պարզեք, որ Երևանի առևտրի որևէ կենտրոնից գնված օղին կամ Մոսկվայում վաճառվող հայկական կոնյակը լինեն կեղծված։ Ու ցավն այն է, որ շատ հաճախ գնորդներն էլ գիտեն այդ մասին։ Դե՝ պարզապես հնարավոր չէ չկռահել՝ դատելով դրանց գներից։ Ժամանակն է սահմանել խիստ, բայց անհրաժեշտ ստանդարտներ և վերահսկողություն։

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular