ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է լռել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու օր է մամուլը հեղեղված է Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես՝ Կասկադում օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու մասին տեղեկությամբ ու տեսագրություններով: Լուրը հաստատել է նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, տեղեկացնելով, որ խուլիգանության դեպք է արձանագրվել, հարուցվել է քրեական գործ, տուժել է 4 ոստիկան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն, պաշտոնապես չեն նշել, թե արդյոք այն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և ոստիկանների միջև է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ են` եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյանները:

Երեկվանից 1or.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի հետ, սակայն ֆեդերացիայի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը մինչ այս պահը ապարդյուն են: Ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ուշագրավ է, որ դեպքից արդեն բավական ժամանակ է անցել, սակայն այս մասին ֆեդերացիան դեռևս չի շտապում որևէ պաշտոնական մեկնաբանություն տարածել: Դրա փոխարեն հայտարարություն են տարածել Երևանի «Փյունիկ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբները. պաշտոնական հայտարարություններով մեկնաբանել են ֆուտբոլիստներ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալությունը և նշել, որ Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ: Միևնույն ժամանակ ակումբների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խիստ մտահոգիչ են համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին:

Հույս ունենք, որ մեր այս անդրադարձից հետո ՀՖՖ-ի մեկնաբանությունը չի ուշանա, քանի որ նման աղմկահարույց իրավիճակների դեպքում լռությունը ծնում է այլ ասեկոսեներ, որը ավելի վտանգավոր է, քան կատարվածի մասին ռեալ գնահատական տալը:

 

Հայկ Ներսիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular