Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

LIVE ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է լռել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու օր է մամուլը հեղեղված է Կենտրոն վարչական շրջանում, մասնավորապես՝ Կասկադում օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ծեծի ենթարկելու մասին տեղեկությամբ ու տեսագրություններով: Լուրը հաստատել է նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, տեղեկացնելով, որ խուլիգանության դեպք է արձանագրվել, հարուցվել է քրեական գործ, տուժել է 4 ոստիկան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն, պաշտոնապես չեն նշել, թե արդյոք այն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների և ոստիկանների միջև է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչներին, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ են` եղբայրներ Գոռ և Էդգար Մալաքյանները:

Երեկվանից 1or.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի հետ, սակայն ֆեդերացիայի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը մինչ այս պահը ապարդյուն են: Ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: Ուշագրավ է, որ դեպքից արդեն բավական ժամանակ է անցել, սակայն այս մասին ֆեդերացիան դեռևս չի շտապում որևէ պաշտոնական մեկնաբանություն տարածել: Դրա փոխարեն հայտարարություն են տարածել Երևանի «Փյունիկ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբները. պաշտոնական հայտարարություններով մեկնաբանել են ֆուտբոլիստներ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալությունը և նշել, որ Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ: Միևնույն ժամանակ ակումբների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խիստ մտահոգիչ են համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին:

Հույս ունենք, որ մեր այս անդրադարձից հետո ՀՖՖ-ի մեկնաբանությունը չի ուշանա, քանի որ նման աղմկահարույց իրավիճակների դեպքում լռությունը ծնում է այլ ասեկոսեներ, որը ավելի վտանգավոր է, քան կատարվածի մասին ռեալ գնահատական տալը:

 

Հայկ Ներսիսյան

www.1or.am 

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կրեմլը հրաժարվել է թույլ տալ Երևանին հետևել ԵԱՏՄ կանոններին մինչև քաղաքականության ուղղության որոշումըՍա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է «Ռուսաստանը փրկօղակ էր». Քաղաքագետը կանխատեսել է զանգվածային անկարգություններ Հայաստանում փտած լոլիկների պատճառով«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները երեկոյան կայցելեն Մայր Աթոռ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Իվան Մեզյուխո. Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը բացառելով Երևանի տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղի նկատմամբՀայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը Հայկ Բաբուխանյան. Հայաստանին անհրաժեշտ է հանրաքվե և հստակ «Այո» Ռուսաստանի հետ միությանըԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու ԱԺ խմբակցությունները 23-ամյա վարորդը «Mercedes»-ով մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել է Ստեփանակերտում  կայացել է Հայաստանի և Ադրբեջանի  կոմունիստական կուսակցությունների  քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ. պատմության այս օրը (2 օգոստոս)Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 2-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից կփոխվի ծննդյան նպաստների չափը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար
Ամենադիտված