ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասուն, սթափ, խաղաղասեր. 10 փաստ ԱՄՆ-ի նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական РБК ամսագրի լրագրող Եվգենի Պուդովկինը իր «Зрелый, трезвый, миролюбивый:10 фактов о кандидате в президенты США от Демократической партии Джо Байдене» հոդվածում հավաքել է 10 փաստ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից և Դեմոկրատական կուսակցության անդամ Ջոզեֆ Բայդենի մասին:

Սա Բայդենի՝ նախագահ դառնալու առաջին փորձը չէ

Ջո Բայդենը նախագահ դառնալու նպատակ է դրել դեռևս 21 տարեկանում, իսկ առաջին անգամ իր երազանքը փորձել է իրականացնել 46 տարեկանում՝ իր թեկնածությունն առաջադրելով Դեմոկրատական կուսակցության առաջնային ընտրություններում: Այն ժամանակ նա ձախողվել և գրագողության մեղադրանքների ֆոնին՝ հանվել է մրցավազքից, քանի որ օգտագործել էր 1987 թվականին բրիտանական լեյբորիստական կուսակցության ղեկավար Նիլ Կիննոկի ելույթի հատվածները:

1973-2009 թվականներին Բայդենը զբաղեցրել է Դելավեր նահանգի սենատորի պաշտոնը: 2008 թվականին քաղաքական գործիչը երկրորդ անգամ առաջադրել է իր թեկնածությունը, բայց առաջին փրայմերիզներից հետո անմիջապես այն հանել է՝ գիտակցելով, որ չի կարող մրցակցել գլխավոր հավակնորդներին՝ Հիլարի Կլինտոնին և Բարակ Օբամային: 2008 թվականին Օբաման Բայդենին հրավիրել է առաջադրվել փոխնախագահի պաշտոնում և դառնալ իր գործընկերը: Այսպիսով, 2009-2017 թվականներին Բայդենը պաշտոնավարել է որպես ԱՄՆ-ի փոխնախագահ: Հայտնի է, որ նա ցանկացել է մասնակցել 2016 թվականի ընտրություններին, բայց Օբամայի խորհրդին հետևելով՝ հրաժարվել է այդ մտքից:

Ընտրվելու դեպքում Բայդենը կդառնա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը

Ընտրվելու դեպքում Բայդենը կդառնա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը. 2021 թվականի հունվարին՝ երդմնակալության օրը, նա կլինի 78 տարեկան (ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին): Մինչև հիմա ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը եղել է Դոնալդ Թրամփը, ով իր պաշտոնը զբաղեցրել է 70 տարեկան հասակում:

Ալկոհոլ չի օգտագործում


Իր մրցակից Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփի նման, Բայդենը բոլորովին չի խմում: Նախագահի թեկնածուն նշել է, որ պատճառն իր ընտանիքի ներսում՝ ալկոհոլային կախվածության հետ կապված, խնդիրներն են:

Օրինակելի ընտանեհայր (семьянин) է

1966 թվականին Բայդենն ամուսնացել է կուրսընկերուհու՝ Նեյլիա Հանթերի հետ: Զույգն ունեցել է 3 երեխա՝ Բոն, Հանթերն ու Նաոմին: 1972 թվականին՝ Դելավերի նահանգի սենատի ընտրություններում 29-ամյա Բայդենի հաղթանակ տանելուց մի քանի շաբաթ անց, կինն ու փոքրիկ Նաոմին ավտովթարից մահացել են: Սկզբում երիտասարդ քաղաքական գործիչն ցանկացել է հրաժարվել սենատորի պաշտոնից, բայց ի վերջո, որոշել է շարոնակել քաղաքական կարիերան: Հայտնի է, որ երեխաներին տեսնելու համար նա ամեն օր Վաշինգտոնից գնացքով գնում էր Ուիլմինգտոն: 1975 թվականին ծանոթացել է ներկայիս կնոջ՝ Ջիլ Թրեյսի Յակոբսի հետ: 2 տարի անց զույգն ամուսնացել է, իսկ 1981 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Էշլին:

 

                                  


Բայդենը մանկուց տառապել է կակազությունից

Իր հուշագրություններում Բայդենը գրել է. «Երբ ես եղբայրներիս, քրոջս և ընկերներիս հետ գտնվում էի տանը կամ ֆուտբոլ էի խաղում, ապա ամեն ինչ կարգին էր, բայց երբ հայտնվում էի նոր իրավիճակում կամ նոր դպրոցում, դասարանի առաջ պետք է կարդայի կամ ուզում էի աղջկա ժամադրել, ես պարզապես չէի կարողանում դա անել»: Ի վերջո, նա հաղթահարել է խոսքի խանգարումը:

Քվեարկել է Պարսից ծոցում պատերազմի դեմ և կողմ՝ Իրաք ներխուժելու համար

Բայդենը 1990-1991 թթ. Պարսից ծոցում դեմ է քվեարկել պատերազմին, որտեղ ԱՄՆ-ին և Բազմազգ ուժերին հաջողվել է կանխել Քուվեյթի բռնակցումը Իրաքի ներխուժումից հետո: Նա սատարել է 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք, որը ի տարբերություն ԱՄՆ-ի առաջին միջամտության՝ Վաշինգտոնի համար համարվում է ձախողված: Ավելի ուշ Բայդենը որոշումը համարել է սխալ և Ջորջ Բուշ Կրտսերի վարչակազմին մեղադրել է Իրաքում իր գործողություններում ոչ կոմպետենտ լինելու մեջ:

Հակադրվել է Լիբիայի պատերազմին

Երբ 2011 թվականին Բարակ Օբամայի վարչակազմում քննարկվել է Լիբիա ներխուժելու քայլը, Բայդենը կասկած է արտահայտել դրա նպատակահարմարության մասին:
Աջակցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը
Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու կողմնակից էր: 2010 թվականի ամռանը, երբ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները Օբամա-Մեդվեդև հանդիպման նախաշեմին բացահայտեցին «քնած» ռուս գործակալների ցանցը, Բայդենն առաջարկել է չձերբակալել նրանց, որպեսզի չվնասեն Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Խաղադրույք է կատարում անձնական հարաբերությունների վրա

Նախագահի թեկնածուն հաճախ շփվում է այլ քաղաքական գործիչների և արտասահմանցի գործընկերների հետ, ինչպես նաև մասնավոր զրույցների ժամանակ անկեղծորեն արտահայտում է սեփական մտքերը: Այս մասին իր հուշագրություններում Օբամայի նախկին խորհրդական Բեն Ռոդսը գրել է. «Նա քայլում էր Արևմտյան թևի (Սպիտակ տան) միջանցքներով՝ զրույցի ժամանակ բռնելով նրանց նախաբազուկը»:


Բայդենի հետ աշխատած Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը նշել է նրա հումորի զգացման, պարզության ու անկեղծության մասին:

«Անհնար է չսիրել Ջոյին: Միևնույն ժամանակ, վերջին 40 տարիների ընթացքում նա սխալ դիրքորոշում է ունեցել միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության օրակարգի գրեթե յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»,- նշել է նա:

Հարստացել է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը թողնելուց հետո

The Washington Post-ի համաձայն՝ եթե 1998-2009 թվականներին Բայդենի և կնոջ տարեկան եկամուտը 300 հազար դոլարից պակաս էր, ապա փոխնախագահի պաշտոնից հեռանալու պահին այն աճել է՝ հասնելով տարեկան մոտ 100 հազար դոլարի:
Օբամայի վարչակազմի հեռանալուց հետո Բայդենին հաջողվել է ֆինանսապես կայունանալ՝ հրապարակային ելույթների և հրատարակությունների հաշվին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular