ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե նախկին նախարարը գործընթացը տապալեց, ապա նոր նախարարը չի հասկանում նախարարության դերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, փորձագետ Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ, այն ինչ կատարվում է Ամուլսարի շուրջ վաղուց դուրս է եկել զուտ բնապահպանական խնդիր լինելու շրջանակներից և դարձել է հասարակական-քաղաքական խնդիր: Եվ քանի դեռ իշխանությունները հստակություն չեն մտցրել այս հարցում, խնդիրը գնալով կշարունակի բարդանալ: Փորձագետը 1or.am-ի հետ զրույցում նշեց նաև, որ օրենքով նախատեսված բոլոր լծակները կան նախկին իշխանությունների օրոք Ամուլսարի շահագործման դրական ՇՆԱԳ եզրակացությունն առոչինչ ճանաչելու համար, բայց պարզ չէ, թե իշխանություններն ինչու են հապաղում:

«Դրա հիմքերը շատ ստույգ են և հիմնավոր, որի մասին, ի դեպ նշված է «Էլարդ» կազմակերպության ոչ լիարժեք իրականացված եզրակացության մեջ: Այսինքն, կառավարությունը ստացել է նաև անկախ փորձագիտական կազմակերպության եզրակացությունը, համաձայն որի՝ ռիսկերը ճիշտ գնահատված չեն և դժվար է ասել, թե դրանք հնարավո՞ր է կառավարել, թե՞ ոչ: Դա նշանակում է, որ հարկավոր է նոր փորձաքննություն անցկացնել: Եվ սա առաջին քայլը պետք է լինի, որովհետև մենք հասկանում ենք, որ եթե նորմալ փորձաքննություն իրականացվի, ռիսկերը ճիշտ գնահատվեն, ապա նաև պարզ կլինի, որ դրանք կառավարելի չեն»,-ասաց Ի. Զարաֆյանը:

Փորձագետի դիտարկմամբ, երկու խոշոր կազմակերպություններ, որոնք հովանավորում էին «Լիդիան Արմենիա» կազմակերպության ծրագիրը, ևս հրաժարվել են ֆինանսավորել այն, որն, ի դեպ, կազմում էր ծրագրի հիմնական կապիտալը: Դրանք Եվրոպական բանկը և Համաշխարհային բանկի մասնաճյուղն էին: Սա ևս խոսում է ծրագրի կասկածելի լինելու մասին: Եվ այս պայմաններում Ի. Զարաֆյանի համար հասկանալի չէ, թե ինչու է Հայաստանի կառավարությունը շարունակում լռել:

«Այդ լությունը Լիդիանն ընդունում է որպես խրախուսում և, բնական է, որ անցանկալի զարգացումներ կարող են տեղի ունենալ, ինչը չի կարելի թույլ տալ»,-ասաց փորձագետը:

Խոսելով այս հարցի վերաբերյալ՝ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի դիրքորոշման մասին, համաձայն որի նա հայտարարել է, որ իր դիրքորոշումը չի կարող կառավարության դիրքորոշումից տարբերվել, ըստ փորձագետի, խոսում է այն մասին, որ նախարարը դեռևս չի հասկացել, թե որն է առհասարակ նախարարության դերը:

«Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն ներկայացնի, որպեսզի կառավարությունը կողմնորոշվի, թե ինչ որոշում պետք է կայացնի: Եվ եթե նախորդ նախարարն ընդհանրապես տապալեց այդ ամբողջ գործընթացը, ապա նոր նախարարը դեռևս չի հասկացել, որ նախ իրենք պետք է նախաձեռնությամբ հանդես գան, ասեն, որ նախկինում սխալ որոշում է կայացվել, չեղյալ համարեն նախկին եզրակացությունը և նոր ՇՄԱԳ իրականացնեն: Հարց է ծագում, թե ումից են վախենում: Եվ եթե նախկինում գուցե միջազգային կազմակերպություններից էին կաշկանդված, քանի որ տարբեր ֆինանսական հարցեր ունեին, հիմա դա էլ չկա: Նշանակում է՝ կան այլ ուժեր, և հարկավոր է հասկանալ, թե ով է կանխում նախկին ՇՄԱԳ-եզրակացությունը չեղյալ հայտարարելու գործընթացը»,-ասաց Ի. Զարաֆյանը:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular