ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտոբուսները տեխնիկապես հանգեցված են լինելու և հարմարեցված՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու հին ավտոպարկը նորով փոխարինելու գործընթացին նշել էր, որ 15 տարեկան գազելները, որոնք ներկայում սպասարկում են մայրաքաղաքի ուղևորներին, պետք է այս ամռան ընթացքում դուրս մնացած լինեին ցանցից և ուղևորափոխադրում իրականացնելու հնարավորություն չունենային, իսկ քաղաքապետարանի կողմից հայտարաված նոր մրցույթը, ըստ նրա, խոսում է այն մասին, որ մրցույթի մասնակիցներին կրկին հնարավորություն է տրվել մեզ հայտնի որակի գազելներ ձեռք բերել:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն, անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ծրագրի ընթացքին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը վաղուց հայտարարել է, որ որոշակի մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանա շահագործվել: Ուստի ուղևորները պետք է վստահ լինեն, որ իրենց անվտանգության հաշվին որևէ զիջումներ չեն լինելու: Ինչ վերաբերում է նոր շարժակազմի ձեռք բերման գործընթացին, ապա գաղտնիք չէ, որ տրանսպորտային ցանցի վերազինման շրջանակներում ապրիլ ամսին հայտարարված 12 մետրանոց 100 ավտոբուսի ձեռք բերման մրցույթում որևէ կազմակերպություն չի շահել:

Բայց սա ամերևին էլ չի նշանակում, որ գործընթացը չի շարունակվում:

«Մրցույթին մասնակցած երկու կազմակերպություններն էլ չեն համապատասխանել ներկայացված չափանիշներին և քաղաքային իշխանությունը, ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի, տրանսպորտային ռեֆորմի շարունակականությունը ապահովելու համար որոշում է կայացրել փոքր տարողությամբ ավտոբուսների մրցույթ հայտարարել: Եվ ինչ անուն էլ տան նոր ավտոբուսներին, դրանք միկրոավտոբուսից տարբերվում են մի շարք հնարավորություններով:

Մասնավորապես՝ սրահի բարձրությունը պետք է այնքան լինի, որ բարձրահասակ մարդը ազատորեն կարողանա կանգնել, պետք է ունենան մայթին հավասարեցված մուտքեր և պետք է հարմար լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխելու համար: Բացի այդ, մեքենաները հագեցած են լինելու նաև հովացման և սառեցման համակարգերով, էլեկտրոնային ցուցանակ է լինելու, որտեղ ֆիքսված են լինելու կանգառները, երթուղիների ուղղությունները, լինելու են նաև ձայնային ազդանշանային համակարգեր, որոնք թույլ են տալու վարորդի հետ կապ հաստատել և այլն: Տասնյակ կազմակերպություններ կան, որոնք կարող են նշված չափորոշիչների համապատասխանող ավտոբուսներ արտադրել:

Այսօր արդեն բացվել է այս մրցույթը, որին մասնակելու հայտ է նարկայացրել երկու կազմակերպություն, և գնահատող հանձնաժողովը մրցութային հայտերն ուսումնասիրելուց հետո առաջիկա օրերին կկայացնի որոշում»,- ասաց Հ. Կարապետյանը:

Քաղաքապետի խոսնակը նշեց նաև, որ փոքր ավտոբուսների ձեռք բերման գործընթացն ամենևին էլ չի նշանակում, որ մայրաքաղաքի իշխանությունները հրաժարվում են բրիտանական ընկերության ներկայացրած ծրագրից: Հակառակը, բացված մրցույթը հենց այդ ծրագրի առաջին քայլն է, որը շարունակական է լինելու:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular