ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրեր են պտտվում, որ դպրոցները բացելուց մեկ-երկու շաբաթ հետո կրկին կփակվեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեև ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է իր կողմից մշակած ու հրապարակած որոշումներն անթերի համարել ու պարտադրել, որ դրանցով առաջնորդվեն, բայց ոլորտի փորձագետները և դպրոցների տնօրենները շարունակում են հարցեր բարձրացնել, որոնք մեծ հաշվով հաշվի չեն առնվում նախարարության մասնագետների կողմից: Եթե տնօրենները վախենում են բարձրաձայն այդ մասին հայտնել, որպեսզի սպիտակ ագռավի համբավի չարժանան և փորձում են ԿԳՄՍ-ի առաջադրած խնդիրը կոլիկտիվների անդամների ջանքերով լուծել, ապա փորձագետները, շարունակում են բարձրաձայնել հարցեր, որոնց պատասխանները ԿԳՄՍ-ի կողմից կրկին մնում են անպատասխան:

Միակ մխիթարող միտքը, որ նախարար Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը հնչեցրել է, ԿԳՄՍ-ի կողմից սահմանված արգելքները իրավիճակին համահունչ մեղմացնելու պատրաստակամությունն է: ԱԺ նախկին պատգամավոր կրթության ոլորտի փորձագետ, երկար տարիներ դպրոցի տնօրեն աշխատած Անահիտ Բախշյանը, ով բավական մոտիկից է ծանոթ այս ոլորտին 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար ևս հասկանալի չէ, թե ուղեցույցի հանձնարարականներն ինչպես պետք է տեղերում իրականացվեն:

«Մտահոգություններս բավական շատ են և այս ուղեցույցով, փաստորեն ոչ միայն շատ լուրջ խնդիր, այլև պատասխանատվություն է դրվում դպրոցների տնօրենների վրա, որն իրագործելը բավական բարդ է լինելու»,- ասաց Ա. Բախշյանը:

Ի դեպ, ուսուցիչների շրջանում լուրեր են պտտվում, որ դպրոցները բացելուց մեկ-երկու շաբաթ հետո կրկին կփակվեն և դասապրոցեսը կրկին օնլայն տարբերակով կշարունակվի: Հիմա պարզապես դասերը դպրոցներում սկսելու որոշում է կայացվել, որպեսզի հնարավորություն ունենան աշակերտներին դասագրքերով ապահովել: Եվ երբ դասագրքերը բաժանվեն, դպրոցները կրկին կանցնեն օնլայն ռեժիմի:

Սարգիս Ավետիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular