ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսից-դենից իշխանությունում ծվարածների մասով Փաշինյանը պետք է ավելի խորը մտածի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարզվում է` բավական դժվար է լինել իշխանություն, մոտ լինել պետական բյուջեին և զսպել բյուջեի գումարները գրպանելու գայթակղությունը: Ու թեև վարչապետ Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներով հայտարարում է, որ իր ղեկավարության ընթացքում կոռուպցիայով զբաղվողները կենթարկվեն ամենախիստ պատժի ու կդատվեն, բայց, ստացվում է այնպես, որ իր թիմակիցների մոտ գումար գրպանելու գայթակղությունն ավելի մեծ է, քան դատվելու հեռանկարը, որն էլ, փաստորեն, հաղթում է մնացած բոլոր վախերին:

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Կառավարական առանձնատների վերջին վերանորոգման աշխատանքների ժամանակ թույլ են տրվել հարյուրավոր միլիոնների չարաշահումներ, որոնցով ներկայում զբաղվում են իրավապահները։ Խոսքը վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է, որն իրականացվել է Էդուարդ Աղաջանյանի անմիջական վերահսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից:

Ստացվում է, որ կառավարությունում ծվարած անձինք ամենևին էլ ազգասիրությունից ու հայրենասիրությունից դրդված չեն ծվարել կառավարությունում և, հնարավորության դեպքում, չեն էլ վարանի օգտվել ցանկացած առիթից: Անշուշտ, խոսքը բոլորի մասին չէ, բայց այն, որ հեղափոխության մարտիկները ամենևին էլ ազգի նվիրյալներ չեն եղել՝ գաղտնիք չէ, ինչի մասին վկայում է նաև պետական բյուջեից ահռելի չափերի հասնող պարգևավճարներ ստանալու երևույթը: Եվ, բնական է, որ այս պայմաններում հեղափոխությանն աջակցած հասարակությունը չի կարող հանդուրժել նման երևույթները, իսկ դեսից-դենից իշխանությունում ծվարածների մասով Փաշինյանը պետք է ավելի խորը մտածի ու համապատասխան հետևություններ անի:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular