ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ պրիմիտիվ քաղաքական առօրյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գուցե ինչ-որ տեղ պարադոքսալ թվա, սակայն հենց առաջին հայացքից թվում է, թե երկու տարի է, ինչ քաղաքական կյանքը Հայաստանում ինտենսիվ եռուզեռի մեջ է, մինչդեռ բովանդակային առումով դասական ամլություն է: Փաստենք՝ այսօր «քաղաքական կյանք» ասվածը պարզունակացվել է՝ դառնալով կենցաղային ցածր բուլվառային մակարդակի: «Հեղափոխություն», իսկ ըստ էության՝ անարյուն իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնելուց հետո և այդ տարբերակով բաղձալի իշխանությանը հասած խմբակը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իհարկե, այլ բան չի կարողանում և չի էլ ցանկանում անել: Նրանք հասել են իրենց նպատակին՝ տապալել են «կոռուպացված քրեաօլիգարխիային»:

Եվ իրականում, քանի դեռ գոյություն ունի ցանկացած անհեթեթություն և ակնհայտ օրինախախտում ողջունող և ծափահարողների բազմություն, չհաշված ֆեյքերն ու բացահայտորեն ուղեղազուրկների վրա հաշվարկված իշխանական քարոզչությունն այդ տարբերակը «աշխատում» է: Սեփական խոստովանությամբ՝ «իզմերից», այսինքն՝ գաղափարախոսական որևէ հենքից, ուղղվածությունից զուրկ իշխանությունն անխուսափելիորեն դառնում է մեկ «իզմի» կողմնակիցն ու գաղափարախոսը՝ «պոպուլիզմը»: Այսինքն՝ բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, քարոզչաքաղաքական «գործիքակազմով»՝ սուտ, կեղծիք, ցինիզմ, խեղաթյուրում, պիտակավորում, պատժիչ ապարատով՝ ԱԱԾ, Ոստիկանություն և, առհասարակ, ամեն ինչով իշխանությունը պահել, հանուն՝ իշխանության:

Հատկանշական է, որ նույնիսկ, թվում է, թե «գաղափարական հենք» ունեցող իշխանական նախաձեռնությունները ոչ մի կերպ չեն հասցվում ավարտական փուլի: Իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ տրամաբանական էր թվում արտահերթ ընտրություններ անելը, Նիկոլ Փաշինյանը ամենուր հայտարարում էր, որ «բռնատիրական» Ընտրական օրենսգրքով ոչ մի արտահերթ ընտրության չենք գնա: Տրամաբանորեն, պետք էր բարեփոխել ԸՕ-ն, իմիտացիա ստեղծեցին, թե իբր օրենսգրքի փոփոխության գործընթացն են իրականցնում, սակայն դա այդպես էլ չիրականցավ․ կտրուկ փոխվեց մոտեցումը, և ընտրությունն իրականացվեց հին ընտրակարգով։

Նույնը վերաբերվում է դատավորների «վեթթինգին», մի գաղափար, որը հայաստանյան իրականության մեջ ներդրեց Նիկոլն անձամբ: Ի սկզբանե դա իշխանության համար օրակարգային թիվ մեկ նշանակություն ունեցող հարցն էր, սակայն երբ տվյալ պահին Փաշինյանին ամենից շատ հուզող դատական հարցով դատարանը նրա կապրիզը բավարարեց, «վեթթինգը» մոռացվեց, մղվեց երկրորդ պլան, ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ի վերջո դա էր պիտանի քայլ, թե փաշինյանական ֆեյք օրակարգը: Հարցն այն է, որ ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարթակներում Հայաստանը գաղափարաքաղաքական իմաստով ոչ միայն դոփում է տեղում, այլև դեգրադացվում է: Չկա ոչ մի համապարփակ ծրագիր, չի գեներացվում միտք, չեն դրվում նպատակներ ու դրանց հասնելու ծրագրեր չեն նախանշվում: Չկա քաղաքական բանավեճ, չկա գաղափարների բախում, չկան փաստարկված և բազմակողմանի քննարկումներ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular