ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորական իշխանությունների դերը այս հաղթանակում շատ ավելի մեծ էր քան քաղաքական իշխանությունների դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

 

- Պարոն Մելիքյան, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո վերջապես խոսեց, ըստ ձեզ նա  իր ելույթով ի՞նչ նպատակ էր հետապնդում:

- Բոլորիս համար տեսանելի էր, որ մամուլի ասուլիսը վերաբերում էր բացառապես  ապրիլյան պատերազմին, և ենթադրում եմ, որ նպատակը ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակության մեջ դեռևս մնացած հարցերի պարզաբանումներ տալն էր։ Ինչը նաև, կարծում եմ, պայմանավորված էր ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի զեկույցի մոտալուկ հրապարակման մասին:

 

- Սերժ Սարգսյանը, ինչպես նշեցիք, անդրադարձավ ապրիլյան պատերազմին և այն համեմատեց հուլիսյան մարտերի հետ՝ հուլիսյան մարտերը անվանելով փոքրածավալ գործողություն: Ըստ ձեզ որքանո՞վ էր ներկայիս իշխանության դերը  հուլիսյան մարտերի հաղթական ավարտի գործում:

 - Ներկայիս իշխանություններ ասվածը շատ լայն է, ներկայիս իշխանություններ են նաև զինվորական  իշխանությունները, մեր բանակի հրամանատարությունը, և սա Հայաստանի Հանրապետության հաղթանակն էր, որտեղ որ, կարծում եմ,  զինվորական իշխանությունների դերը շատ ավելի մեծ էր այս մարտական գործողություններում գրանցված հաջողության մեջ, և հակառակը, քաղաքական իշխանությունների դերը շատ ավելի փոքր էր համեմատած այլ շրջանների հետ այն պարզ պատճառով, որ քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչները, որպես կանոն, հեռու են  զինվորական գործից։

 

- Ինչպե՞ս եք գնահատում Կոռուպցիայի դեմ պայքարը:

- Այս ընթացքում, այն փոփոխությունները, որոնք, օրենսդրորեն կատարվում են, ես արդյունավետ չեմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից։  Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի իրական վիճակին, ապա մի շարք ուղղություններով ակնհայտ է, որ ունենք ավելի վատ վիճակ, դրա ամենավառ դրսևորումը, օրինակ, մեկը ակտիվ գնումների ծավալն է, որը էապես աճել է, և առհասարակ, իմ պատկերացմամբ, այդ ոլորտում մենք հաջողություններ չունենք այն ժողովրդահաճո կամ խիստ քաղաքական գործիքները, որոնք, որ քաղաքական ուժը ուզում է կիրառել, դա ապօրինի գույքի հետ կապված գործիքակազմն է, քաղաքացիաիրավական, այս ուղղությամբ մենք ուղղակի կարող ենք հիշել, թե ինչ ստացավ  պետությունը, երբ որ շատ կասկածելի հանգամանքներում ստանձնեց ծաղկաձորյան « Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականությունը։ Առհասարակ, մենք այս ոլորտում ունենք գաղափարական խնդիրներ, պետությունը լավ չի պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայությունը։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular