ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրաձորցիները ոգևորվել են կառավարության որոշումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է` Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչները երկար են սպասել այն օրվան, որ իրենց համայնքի տեղափոխվելու հարցը լուծվի: Ջրաձորցիները երկրաշարժից հետո, երկար տարիներ չեն կարողացել բարելավել իրենց բնակարանային պայմանները: Տարիներ շարունակ սպասել են, թե երբ է իրենց հարցը լուծվելու և, փաստորեն, վերջապես կառավարության որոշմամբ լուծվեց շատ կարևոր՝ գյուղի վերաբնակեցման հարցը, որը թույլ կտա նոր թափով զարգացնել համայնքը:

Ջրաձորի համայնքապետ Գևորիկ Հովակյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կառուցվող համայնքի տեղն արդեն ընտրվել է, որը տարածքի ամենալավ հատվածն է համարվում: Որոշումը կայացրել են համայնքի ավագանու և բնակիչների հետ համատեղ: Ընտրված վայրը մոտ է ճանապարհին, ինչը շատ կարևոր է:

«Որոշումը կայացվել է ամբողջ համայնքի կողմից, բոլոր տներից ներկայացուցիչ է եղել։ Եվ կարող եմ ասել, որ հողհատկացման հարցը կոլեկտիվ որոշման արդյունք է եղել։ Ոչ մի դժգոհություն չկա գյուղի տեղափոխման հետ կապված։ Քանի տարի է՝ մեզ չէին թողնում մեր տները նորոգել, իսկ տեղափոխման հարցն այսքան տարի օդում կախված էր մնացել: Հիմա բոլորը շատ ուրախ են, քանի որ մի քանի հարց միանգամից կլուծվի։ Ճիշտ է կառուցապատումը փուլերով է լինելու, բայց կարևորն այն է, որ սայլը տեղից կշարժվի»,- ասաց Գ. Հովակյանը:

Համայնքապետը տեղեկացրեց նաև, որ բնակիչները ևս շատ ոգևորված են կառավարության այս որոշումից: Բազմաթիվ մարդիկ են զանգահաում, շնորհավորում: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ որոշում կայացվեց վերաբնակեցնել Կապսի ջրամբարին մոտ գտնվող համայնքը և նոր կառուցվելիք գյուղի ամբողջ ծախսը կատարել պետական ռեսուրսների հաշվին:Նախատեսվում է կառուցել նոր տիպի բնակավայր, որը կունենա նաև զբոսաշրջային գրավչություն։

Կառուցապատումն, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2021 թվականին։ Մինչ այդ, մրցույթ կհայտարարվի և կառուցող ընկերություն կընտրվի: Նախատեսվում է կառուցել 78 տուն, իսկ երեք ընտանիք որոշում է կայացրել տան դիմաց բնակարանի գնման վկայագիր վերցնել, բայց համայնքի ղեկավարը կարծում է, որ գուցե նրանք էլ փոշմանեն և միանան մնացած գյուղացիներին, քանի որ վկայագրով հատկացված գումարը չի բավարարի նոր բնակարան գնելու համար։

Վարդան Հովսեփյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular