ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեղափոխությունը» կորցրել է մարդկային դեմքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականության, ինչպես նաև քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի աքսեոմատիկ ճշմարտություն, որն առօրյա կյանքում ապացուցվում է մշտական ռեժիմով․ բոլոր իշխանությունների ամենամեծ խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ կտրվում են հանրությունից, փակվում սենյակներում, կայացնում արհեստական, սինթետիկ որոշումներ, որոնք նույնքան կտրված են իրականությունից։ Սա դոգմա է և ապացուցման կարիք բնավ չունի։

Ակնհայտ է՝ երբ իշխանությունները փակվում են իրենց սենյակներում, մարդկանց հետ շփվում են «լայվերի» ու ֆեյսբուքյան «ստատուսների» միջոցով, որոշումներն ինքնին դառնում են ոչ կենսունակ, հաճախ անկիրառելի։ Սրան զուգահեռ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հանրության հետ անմիջական շփման տպավորություն թողնելու համար տարբեր սրճարաններից ընտանեկան լուսանկարներ հրապարակի, բոլորն էլ գիտեն, թե ինչպես են բեմադրվում այդ լուսանկարները, ինչպես են մինչ այդ սրճարանները ազատվում անվտանգության աշխատակիցների կողմից։

Փաշինյանի շատ քայլեր արդեն աչքի են ընկնում միայն իրենց ձևականությամբ և ցուցամոլությամբ։ Այսօր ակնհայտորեն մենք առերեսվում ենք ոչ կենսունակ կառավարման փաստի հետ։ Ամենուր արարողարակգային է ու արհետսական․ ՀՀ-ում կառավարում է իրականցվում զուտ «գալոչկայի» համար։ Արդյունքում ընդունվում են փնթի, մակերեսային, արհեստական որոշումներ՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ, դրանք հեռու են իրական կյանքից, իրական քաղաքացուց։

Գուցե ոչ միտումնավոր, բայց կառավարական ամենակարևոր աշխատասենյակներից հասարակությունը ստանում է «սինթետիզմի անդադար չափաբաժիններ»։ Փաստն այն է, որ իրականում ներկա դրությամբ հեղափոխությունը կորցրել է իր մարդկային դեմքը։ Ամենուր համատարած շողոքորթություն է, իսկ ամեն ինչը դարձել է շինծու ու շատ արհեստական։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular