ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի հեղափոխական սինդրոմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ հաճախ կարող ենք հանդիպել, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները նրան մեղադրում «թավիշի» կամ էլ «թավշյա» քաղաքականություն իրականացնելու մեջ: Իրականում դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն այդ անձինք «թավիշ» ասելով: Միաժամանակ կարելի է ենթադրել, որը խոսքը քաղաքական հակառակորդների և այլախոհների նկատմամբ հանդուրժողականության և բռնության բացառման մասին է: Իրականում Փաշինյանին հանդուժող անվանելը զավեշտալի չափազանցություն է, քանի որ վարչապետ դառնալուց ի վեր առաջնային պլան մղվեցին նրա այլատյացությունն ու վախերը ցանկացած օտար երևույթի նկատմամբ: Բայց եթե Փաշինյանն այլատյաց է և մերժում է գաղափարական պլյուրալիզմը, ապա էլ ինչի՞ց են բողոքում Փաշինյանի կողմնակիցները, ի՞նչ են ուզում և ակնկալում:
 
Եթե փորձենք խորանալ, ըստ էության, այս ամենից պարզ է դառնում, որ փաշինյանականների ուզածն ու որոնածը հեղափոխական տեռորն է կամ ժամանակակից «ռազմական կոմունիզմը»: Նրանք կառավարությանը կշտամբում են ֆիզիկական բռնության չդիմելու, հակառակորդ կուսակցությունների գոյությունը չարգելելու և այլախոհներին Հայաստանից չարտաքսելու համար: Փաստորեն այն ինչ կատարվել է, քիչ է, նրանք էլի են ուզում, արյուն են ուզում և փափագում: Այս ամենը մի տեսակ օրինաչափ է, եթե ուշադիր լսենք Փաշինյանի հոգեխանգարմունքի հասնող ելույթները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բռնության տարրերը, պետք է կոնկրետ ակնկալիքներ և հույսեր սաղմնավորեին:
 
Երբ Նիկոլն օրը ցերեկով հայտարարում է` «ասֆալտին պառկենելու» «թաթիկները կտրելու», «պատերով ծեփելու», «վզից բռնելու և դուրս շպրտելու» մասին, ապա տրամաբանական է, երբ մոնիտորի առաջ նստած կամ էլ հրապարակում կանգնած պարապ լյումպենը պահանջում է այդ ամենի առարկայական շարունակությունը: 2018 թ.-ին Փաշինյանն ուներ ընդամենը երկու ընտրություն. շարունակել հեղափոխական պայքարը և փողոցից տուն չվերադառնալ քանի դեռ կործանված չէին բոլոր պետական հաստատություններն ու փշրված չէր հին հասարակարգի ամենավերջին քարը, և երկրորդ՝ իշխանափոխությունից հետո ընդհատել հեղափոխության ընթացքն ու ճանաչել գոյություն ունեցող իրավակարգն ու խաղի կանոնները:
 
Փաստացի Նիկոլ Փաշինյանը չի կարողացել հրաժարվել ո՛չ մեկից և ո՛չ էլ մյուսից և միաժամանակ մերժել է և առաջինը և երկրորդը: Խնդրի էության մեջ խորանալու պարագայում ամեն ինչ շատ պարզ է ու ակնհայտ. Փաշինյանը պահպանել է հեղափոխական լոզունգներն ու հռետորաբանությունը և միևնույն ժամանակ խուսափել է դասական հեղափոխական զարգացումներից:
 
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular