ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաների դեմ բռնություն գործադրելը ոչ թե դաստիարակչական ձև է, այլ գիտակցության պակասի հետևանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարել Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությունը և այն գնահատել անարդյունավետ: Պարզվում է, որ այս մարմինների աշխատակիցները չունեն նաև մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն համայնքում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար, մինչդեռ նրանց գործունեությունը պետք է անմիջականորեն կապված լիներ երեխաների սոցիալ-հոգեբանական և առողջական բարեկեցության ապահովմանը:

Ուշագրավ է, որ ՄԻՊ-ը մշտապես բարձրաձայնել է այս մարմինների գործունեության դատապարտելի վիճակը, ուշադրություն հրավիրել գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, ինչպես նաև դրանց վտանգավոր դրսևորումների մասին, բայց, ինչպես երևում է դրանք ոչ միայն անտեսվել են պատկան կառույցների կողմից, այլև հետևություններ չեն արվել: Հոգեբան Սամվել Խուդոյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տավուշյան դեպքը մտահոգիչ է և ցավալին այն է, որ նման դեպքերի ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաների հանդեպ բռնություն իրականացնողները, որպես կանոն, մանկության շրջանում իրենք էլ են բռնության ենթարկված եղել: Այդ պատճառով էլ այդ մեթոդը համարում են երեխայի դաստիարակության մեթոդ:

Հոգեբանի դիտարկմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքը ևս նպաստում է, որ նման դեպքերի դրսևորմանը: Խոսելով ազդարարի ինստիտուտի մասին՝ Ս. Խուդոյանը նշեց, որ մեր հասարակությունում զարգացած չէ նաև անանուն զանգերով պատկան մարմիններին իրազեկելու պրակտիկան, քանի որ նման մարդկանց անվանում են «գործ տվողներ», ինչը հին ժամանակներից մնացած քրեական ենթամշակույթ կրելու հետևանք է, որը, ցավոք, դեռ շարունակվում է:

«Այսօր, շատ-շատերը, հատկապես՝ նախկինները, որոնք իրենց էությամբ հանցագործներ էին, հասարակության մոտ ձևավորել են այն կարծիքը, թե ահազանգելը վատ երևույթ է: Մինչդեռ, բռնություն գործադրողի հենց հարևանը, բարեկամը պետք է պատկան մարմիններին ահազանգի, որպեսզի հնարավոր լինի կանխել նման երևույթները: Շատ-շատ ընտանիքներ կան, որտեղ կանաց, երեխաների իրավունքները չեն հարգվում և ժամանակն է հասարակական կարծիք ձևովորել և այլ դաստիարակչական մեթոդներ կիրառելով փոխել մարդկանց մտածելակերպը: Հոգեբանության մեջ կա նաև ընտանեկան թերապիա ուղղությունը, որը շատ արդյունավետ է և՛ երեխա-ծնող կոնֆլիկտները, և՛ ամուսինների կոնֆլիկտները հարթելու համար: Բայց երբ ընտանիքն ինքն է հիվանդ և չեն գիտակցում, որ բռնություն են գործադրում, այդ դեպքում պետք է հասարակությունը ինչ-որ կերպ միջամտի և այդպիսի ընտանիքներին օգնի դուրս բերել նման ծանր կացությունից»,-ասաց Ս. Խուդոյանը:

Հասմիկ Սարգսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular