ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապից բացի պետք է պատասխան տա նաև հասարակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, որը դաժան ծեծի էր ենթարկվել պապի կողմից, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով ևս դաժան բռնության էր ենթարկվել և երկար ժամանակ ապաքինվում էր հիվանդանոցում: Երբ նման դեպքեր տեղի են ունենում մեգապոլիսներում, առաջին միտքը, որը ծագում է մարդու գլխում այն է, որ ամենայն հավանականությամբ երեխան անտարբերության է մատնված եղել և բռնության է ենթարկվել դայակի, կամ այդ ընտանիքի հետ կապ չունեցող որևէ մեկի կողմից:

Բայց, երբ Հայաստանում, այն էլ փոքրիկ գյուղում կամ քաղաքում է նման դեպք տեղի ունենում, այն էլ հարազատի կողմից, այդ երևույթին գնահատական տալու համար քաղաքակիրթ խոսքեր գտնելը դառնում է անհնարին: Ավելի են խտանում ու մռայլվում գույները, երբ նման դեպքերը բացահայտում են, թե ինչքան է փոխվել հայ հասարակության մտածելակերպը, որի համար երեխայապաշտությունը մշտապես եղել է ամենաբարձր մակարդակի վրա:

Բայց, պարզվում է, որ հասել ենք նրան որ անգամ մի փոքրիկ գյուղում պապը սեփական թոռանը պաշտպանելու փոխարեն կարող է այնպես դաժանաբար ծեծել, որ երեխան մահանա: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ համայնքի ղեկավարները, տարեցները, որոնք կարող էին ժամանակին կանխել աղետը ժամանակին քայլեր չեն ձեռնարկել և իրենց աջակցությունը չեն հայտնել անչափահաս մանկահասակ երեխաներին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամ ինքն իրեն տա, որպեսզի հետայսու ոչ միայն կանխվեն նման դեպքերը, այլ ընդհանրապես վերանան մեր իրականությունից:

Հասմիկ Միքայելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular