ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքերի խոշորացումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆինանսիստների միավորման նախագահ, միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Տավուշի մարզում միայն մեկ համայնք է մնացել, որը պետք է խոշորացվի, քանի որ դրան այլըտրանք չկա: Նախկինում խոշորացված համայքների աշխատանքը ցույց է տալիս, որ այն արդարացված քայլ է: Գործընթացի ավարտից հետո, սակայն, հարկ կլինի կրկին վերանայել, թե դրանցից որոնք են առավել արդյունավետ աշխատում, որոնք՝ ոչ:

«Խոշորացման ժամանակ համայնքների ընտրությունը կարող էր ավելի արդյունավետ լինել, բայց այսօր ունենք այն՝ ինչ ունենք: Դրանով համայքները ուժեղացան և կստանան նոր լիազորություններ, որոնք ներկայումս իրականացվում են կա՛մ մարզպետարանների կա՛մ նախարարությունների կողմից: Մինչդեռ, համայնքները պետք է կարողանան ստանձնել այդ լիազորությունների փաթեթները, որպեսզի ընտրությունների ժամանակ ընտրողների քվեի միջոցով իրենց արտահայտությունը ստանան»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Նա վստահ է, որ ժամանակի ընթացքում ոչ արդյունավետ ձևավորված փնջերը կարող են վերամիավորվել կամ առանձնացվել, բայց կարևորը գործընթացն արագ ավարտելն ու ապակենտրոնացված կառավարման անցնելն է, քանի որ այդ երկու գործընթացները հնարավոր չէ զուգահեռ իրականացնել:

«Չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ, օրինակ, համայնքների մի մասի կրթության հարցերով զբաղվեն մարզպետարանները, մյուս մասինով՝ համայնքապետարանները: Ի դեպ, ներկայում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի գերակշիռ մասը բազմաբնակավայր համայնքներում են իրականացվում, քանի որ այնտեղ է գումարների կենտրոնացում եղել: Այդկերպ հնարավոր է դարձել պետության հետ համագործակցելով խոշոր ծրագրեր իրականացնել»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Հարցին, թե ապակենտրոնացման արդյունքում մեծ չէ՞ արդյոք հավանականությունը, որ տեղերում կաճեն կոռուպցիոն ռիսկերը, փորձագետը նշեց, որ ավելի մեծ է կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը, երբ ծրագրերն իրականացվում են պետական վերահսկողության ներքո, իսկ համայնքների դեպքում բնակիչների վերահսկողության ներքո են իրականացվում գործողությունները և ավելի վերահսկելի են:

«Բազմաբնակավայր համայնքները մեկ գյուղի ապրողներ չեն, որ ամեն ինչի վրա աչք փակեն: Մյուս համայնքները ևս հետևելու են, որ ընդհանուր գումարից իրենք էլ մաս ունենան: Այսինքն՝ այս դեպքում և՛ մասնակցայնությունն է բարձր, և՛ վերահսկողությունը, ինչն այսօր արդեն տեսանելի է որոշ խոշորացված համայնքներում»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular