ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իզմերի» բացակայությունն ու հայաստանյան իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորիս է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա իշխանությանը տարբեր պիտակներ են փակցվել, որոնցից ամենատարածվածը «սորոսական» լինելու պիտակն է։ Փաշինյանի իշխանությանը «սորոսական» են համարում այն պատճառով, որ նրա թիմում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ու հսկայական քանակով դրամաշնորհներ են ստացել Սորոսի ստեղծած հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից՝ «Բաց հասարակության հիմնադրամներից»։ Նիկոլի թիմում միայն Սորոսի հիմնադրամից չէ, որ դրամաշնորհ ստացածներ կան, բայց նրանց բոլորին տվել են «սորոսական» պիտակավորումը։ Ըստ այդմ՝ «սորոսականը» հավաքական ձևակերպում է։ Մարդը կարող է որևէ կազմակերպությունից դրամաշնորհ ստացած չլինել, բայց համարվել «սորոսական», և հակառակը։

Իրականում ասել, որ Փաշինյանը «սորոսական» է, պարզունակ մոտեցում է, քանզի նա փաստացի «ոչմիբանական» է, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, որը չունի գաղափարական հիմք կամ «իզմ», խոսում է այդ ոժի անբովանդակ ու դատարկ լինելու մասին։ Նիկոլը հայտարարել է, որ չունի «իզմեր»։ Փաշինյանի գաղափարական ու աշխարհայացքային դատարկությունն էլ փորձում են լցնել տարբեր շրջանակներ, այդ թվում՝ սորոսական։ Ու քանի որ վերջիններս ակտիվ են տեղեկատվական դաշտում ու հմուտ են չեղած տեղից աղմուկ բարձրացնելու գործում, ուստի դա պրոյեկտվում է Փաշինյանի վրա, ու նա դառնում է «սորոսական»՝ անկախ իր կամքից։

Միանշանակ է, որ Փաշինյանը չունի ՀՀ առնչվող ներքին ու արտաքին քաղաքական հարցերում կայուն տեսակետներ։ Չկան Արցախի հարցի լուծման պատկերացում, հայ–ռուսական հարաբերությունների մասին հստակ մոտեցում, Արևմուտքի հետ հարաբերությունների հայեցակարգ և այլն։ Փաշինյանը չունի կայուն սկզբունքներ, աշխարհայացք և պատկերացումներ, ավելին՝ նա պատրաստված չէ գաղափարապես և չունի պետության զարգացման տեսլական։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular