ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը սկսել է կրկնել նախորդ իշխանությունների սխալները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր վիճակագրական տվյալներ է հրապարակել: Մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսին ՀՀ-ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ: Սա այն գումարն է, որը վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել, Facebook-ի իր էջում գրել է Փաշինյանը: Ըստ նրա՝ նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

Մի քանի օր առաջ էլ վարչապետը հրապարակել էր 2020 և 2019 թվականների հուլիս ամիսների տվյալները աշխատավարձ ստացողների աշխատատեղերի քանակի մասին, որը կրկին աճել էր, բայց հետաքրքիր է , որ այդ աճը, ինչպես նախկին իշխանությունների դեպքում տեսանելի է միայն թղթի վրա և միայն թվերի ձևով: Մինչդեռ, իրականում մարդկանց կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակը գնալով լարվել է, հասնելով կրիտիկականի: Հատկապես համավարակով պայմանավորված` իշխանական վերնախավի պարգևատրումների ֆոնին լավատեսական աճ ցույց տվող թվերն էլ ավելի են զայրացրել հասարակությանը, քանի որ, իրականում պատկերն այն չէ, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը:

1or.am-ը փորձեց հարցախույզով պարզել, թե հասարակությունն իր մաշկի վրա զգո՞ւմ է աշխատավարձի կամ աշխատատեղերի աճի արդյունքները: Մեր զրուցակիցները, սակայն ճիշտ հակառակն էին պնդում, որ վերջին ամիսներին շատ աշխատատեղեր փակվել են, որոշ աշխատողներ սկսել են կես դրույքով աշխատել: Սա նշանակում է, որ իրականում թե՛ եկամուտների, թե՛ աշխատատեղերի կրճատում է եղել: Այս պայմաններում, առնվազն, հասկանալի չէ, թե հեղափոխական իշխանությունները ինչո՞ւ են սկսել հասարակությունից տարբեր զուգահեռ իրականության մեջ ապրել:

Երկու տարբերակ կա՝ կա՛մ սովորույթի ուժով Փաշինյանին սխալ տվյալներ են ներկայացնում, կա՛մ իշխանությունները սկսել են նախկինների նման իրենց կաբինետի պատուհանից նայել իրականությանը: Երկու դեպքում էլ ստացվում է, որ փաշինյանական իշխանությունը սկսել է կրկնել իր նախորդների սխալները, ինչը ավելի է հունից հանում հասարակությանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular