ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ընտրել ամենաքաղցր ու հյութեղ ձմերուկը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հաճախ քաղցր և հյութեղ ձմերուկ վայելելու մեր սպասելիքները չեն արդարանում: «Ճիշտ» ձմերուկի ընտրության համար հատուկ գիտելիքներ և հմտություններ են պետք: 

ՌԴ-ի Ազգային ագրարային համալսարանի դոցենտ Իգոր Դիդիվը խորհուրդ է տալիս ձմերուկ գնելուց առաջ ուսումնասիրել նրա պտղակոթը: Մասնագետի համաձայն՝ լավ որակի մասին  վկայում է  պտղակոթի ամրացման հատվածի փոքր-ինչ ներս ընկած լինելը:


Քաղցր ձմերուկի կեղևն անփայլ ծածկույթ չպետք է ունենա, իսկ նրա վրայի պատկերը պետք է լինի հստակ և ոչ՝ շաղված: Սեղմելու դեպքում պտուղը ներսից հեշտությամբ ճաքում է: Եթե պտղակոթը չափազանց չոր է, դա կարող է վկայել պտղի գերհասունության մասին: Ձմերուկը գնելուց առաջ կտրելու հնարավորության դեպքում կարելի է նաև տեսնել՝ արդյո՞ք այն վառ գույն, մուգ սերմեր և բնորոշ բույր ունի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular