ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք եղունգները լաքից հանգստանալու կարիք ունեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Արդյո՞ք եղունգները լաքից «հանգստանալու» կարիք ունեն» հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Ոմանք գտնում են, որ լաքը չի ազդում եղունգների վիճակի վրա, մյուսներն էլ ասում են, որ գելային գործընթացներից հետո եղունգները բարակում, սկսում են շերտավորվել և այլն:

Հարցին փորձել է պատասխանել ամերիկացի հայտնի դերմատոլոգ Դանա Ստերնը ,ասելով.

«Մասնակիորեն ճիշտ է, որ լաքն ու ացետոն պարունակող լաքահանման միջոցները եղունգները չորացնում ու շերտատում են՝ առաջացնելով փոքր, բայց տհաճ խնդիրներ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ եղունգի լաք չօգտագործել: Եղունգների «հանգստի» ընթացքում ցանկալի է ձեռքերն ու ոտքերը մերսել, ինչպես նաև կուտիկուլային խոնավեցնող միջոցներ քսել»:


Եղունգների բարակությունն ու դրանց շերտատումը կարող են նաև վիտամինների պակասի և(կամ) լվացող միջոցների արդյունք լինել: Եղունգների վերականգնման համար ցանկալի է վիտամիններ, վիտամինային դիմակներ և բժշկական հատուկ քսուքներ կիրառել: Բացի դրանից, տան մաքրությամբ զբաղվելիս մի մոռացեք հատուկ ձեռնոցների առկայության մասին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular