ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք մթերք, որոնք կարող են դառնալ տագնապի ու անհանգստության պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տագնապային խանգարումները բավական տարածված են և հանդիպում են շատ ավելի հաճախ, քան շատերն են կարծում, սակայն քչերին է հայտնի, որ նման խանգարումների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն որոշակի իրադարձությունները, այլև սննդային նախասիրությունները։ Բանն այն է, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք բարձրացնում են տագնապի ու անհանգստության մակարդակը, ուստի նման խնդիրների առկայության դեպքում դրանցից խորհուրդ է տրվում խուսափել։

Պարզ ածխաջրեր

Սպիտակ հացը, բրինձը, ինչպես նաև մակարոնեղենը, որը պատրաստված չէ ամբողջական հացահատիկից, պարունակում են ռաֆինացված շաքար, որը վնասակար է ոչ միայն առողջության համար, այլև տրամադրության։ Ռաֆինացված շաքարի գործածությունը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, իսկ որոշ ժամանակ անց նույնքան կտրուկ անկման, իսկ նման կտրուկ տատանումներն ուղեկցվում են անհանգստության ու տագնապի զգացումով։

Շոկոլադ

Սովորաբար մարդիկ շոկոլադն օգտագործում են վատ տրամադրության դեմ պայքարի համար, սակայն իրականում այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ պարունակում է շաքար ու կոֆեին, որոնց համադրությունը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Գիտնականները խորհուրդ են տալիս փոխարինել շոկոլադը որևէ սպիտակուցային մթերքով, որն ունի ցածր յուղայնություն։ Հիանալի տարբերակ կարող է լինել հունական յոգուրտը, որը կարելի է քաղցրացնել մրգերի ու հատապտուղների միջոցով։

Տարատեսակ պատրաստի սոուսներ

Պատրաստի սոուսները թույլ են տալիս զգալիորեն խնայել ժամանակը տարատեսակ ուտեստների պատրաստման ժամանակ, սակայն դրանք կարող են բավական վատ անդրադառնալ օրգանիզմի վրա։ Բանն այն է, որ նման սոուսները պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որն էլ հանգեցնում է անհանգստության ու տագնապի մակարդակի բարձրացման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular