ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազպրոմի ազատված աշխատակիցները հրավիրում են կառավարության և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում զանգվածային կրճատումներ են սկսվել: Քիչ առաջ խմբագրություն էին զանգահարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, որոնք զանգվածային կրճատումների պատճառով շուտով կկորցնեն իրենց աշխատանքը: Նրանք պնդում էին, որ համակարգում զանգվածային կրճատումները վերաբերում են միայն1000 տեսուչի, որոնք արդեն ստացել են ծանուցումները ու ստորագրել այն:

Այսինքն՝ երկու տեսուչից մեկին կրճատելու են, մյուսի պարտականություններն ավելացնելու պայմանով: Բացի այդ, այդկերպ փորձելու են ազատվել երկար տարիների աշխատանքային փարձ ունեցող աշխատակիցներից, քանի որ նրանք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նոր ընդունվողները:

Մեր խմբագրությանն ահազանգած քաղաքացիները նշում էին, որ եթե կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն հայտում, որը ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան», ապա կարող էին ղեկավար անձնակազմի աշխատավարձը վերանայել: Այդ դեպքում հնարավոր կլիներ մոտավորապես այնքան գումար խնայել, որը նախատեսվում է 1000 տեսուչի կրճատման դեպքում խնայել, բայց ընկերությունը, փաստորեն, գնացել է մարդկանց հացից կտրելու ճանապարհով:

«Կառավարությունը, տեսչական մարմինները ձեռքերը լվացել, մի կողմ են քաշվել, ընկերության տնօրինությունն էլ ինչ ուզում՝ անում է: Տեսուչների մաքուր աշխատավարձը մոտ 150 հազար դրամ է, նոր ընդունվողներին, սակայն, աշխատանքի են ընդունում 70 հազար դրամով: Ընկերության ղեկավարները մի քանի հազար դոլար աշխատավարձ են ստանում, պատկերացնո՞ւմ եք: Եվ այդ պայմաններում առանց վարանելու այսքան մարդու միանգամից զրկում են մի կտոր հացի գումար աշխատելու հնարավորությունից:

Մեր կարծիքով «Գազպրոմ Արմենիան» միտումնավոր է այս ճանապարհով գնում, որպեսզի հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրանա, բայց մյուս կողմից էլ իշխանություններն իրավունք չունեն մեր խնդիրները չնկատելու տալով ջուր լցնել նրանց ջրազացին: Մենք համոզված ենք, որ Աշխատանքի տեսչական մարմինն այս հարցում պետք է ակտիվություն ցուցաբերի և թույլ չտա որևէ մասնավոր ընկերության նման կամայականություններ իրականացնել»,- նշեց աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել:

 

Կարեն Վարդանյան

http://1or.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular