ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


M6-ում դեռևս անորոշություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն դեռևս անհասկանալի է թե ինչքան ժամանակ։ Նշենք, որ ծրագրով նախատեսվում է վերականգնել Վանաձոր քաղաքի և Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ճանապարհն անցնում է Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով:
 
Աշխատքները սկսվել են դեռևս 2016-ին և սկզբնական պլանի համաձայն այն պետք է ավարտվեր մինչև 2018-ի նոյեմբեր:Որոշակի բարդությունների պատճառով (քանի որ առկա է ռելիեֆային բավական բարդ կառուցվածք) վերջնական ժամկետը նշանակվեց 2019-ը, ապա՝ 2020 թվականը, սակայն, ինչպես տեսնում ենք՝ անգամ 2021-ին շինաշխատանքները  չեն ավարտվի, քանի որ դեռևս որոշակի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում տեղի կունենա մայրուղու հիմնանորոգումը և երբ այն կշահագործվի։ Հարկ է ընդգծել, որ վրացական սահմանով ՀՀ մտնող «ֆուռերի» 60 տոկոսը նախընտրում է բեռը Երևան հասցնել հենց այս երթուղով՝ անգամ ձմռանը, ռելիեֆային բավականին անհարմար ու բարդ պայմաններում: Մայրուղին ունի միջին ծանրաբեռնվածություն, յուրաքանչյուր օր այս հատվածով անցնում է շուրջ 3000 մեքենա: Տեղի բնակչությունը, բացի այն, որ բացակայում է նորմալ ճանապարհով երթևեկելու հնարավորությունը, ստիպված է շնչել նաև այն փոշին, որը գոյանում է մեքենաների շարժի ժամանակ։
 
Բավականին դիսկոնֆորտ պայմաններում բնակվող Ալավերդու բնակչությունը քանիցս բարձրաձայնել է ստեղծված այս անմարդկային պայմանների մասին, սակայն իշխանությունները, բացի հերթական աչքկապոցին, ոչ մի հոդաբաշխ պատասխան չեն տվել։ Զարմանալին այն է, որ նմանօրինակ ճանապարհային խնդիրներ ունեցող պետությունը իր համար շռայլություն համարեց տրանսպորտի նախարարության առկայություն և շատ շուտաֆույթ կերպով այն օպտիմալացրեց։ Ճանապարհաշինության և ճանապարհային հանգույցները յուրաքանչյուր երկրի համար ունեն ռազավարական և առաջնային գերկարևորություն և ըստ այդմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պետք է պատրաստ լինել ընդունել ցանկացած մարտահրավեր: ՀՀ դեպքում խնդիրն ունենում է նաև առաջնայություն այն առումով, որ Հայաստանը պատերազմող երկիր է և ցանկացած պահի կարող են պայթել տարածաշրջանային լուրջ բախումներ և հենց M6-ը պետք է հանդիսանա կենտրոնի հետ կապող հուսալի և կարևոր կապը:
 
Ի դեպ՝ վերջում հավելենք, որ M6-ի զգալի հատվածը կառուցվել է մինչև ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, իսկ օրվա իշխանությունները, որոնք այդքան շատ են սիրում խոսել ասֆալտապատումից և ճանապարհների բարեկարգումից, մայրուղու աշխատանքներում բավականին փոքր ծավալի աշխատանքներ են իրականցրել։
 
Արթուր Կիրակոսյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular