ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղը. Ինչպե՞ս են ապրում այնտեղ հայերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղը գտնվում է Մուսադաղ լեռան վրա՝ Սիրիայի սահմանից և Միջերկրական ծովի ափից քիչ հեռու և կոչվում է Վաքըֆգյուղ կամ Վաքըֆլը :

Այսօր դժվար է պատկերացնելը, որ այդ փոքրիկ գյուղն ունի հերոսական անցյալ : Այն Թուրքիայի հազվագյուտ վայրերից է, որրտեղ մինչ օրս միասնականորեն բնակվում են հայերը :

Վաքըֆլը գյուղը գտնվում է Թուրքիայի հարավում : Մոտակա խոշոր քաղաքներն են Սամանդաղը, Անթաքյան և Իսքենդերունը : Որպես կանոն գյուղում ջերմաստիճանը 5-10 աստիճանով ավելի ցուրտ է, քան ստորոտում՝ Սամանդաղում, Անթաքյայում և Չևլիքում : Գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվում է ևս մի հետաքրքիր գյուղ, որտեղ հսկայական չինարի է աճում :

Հայերը Վաքըֆլըյում ապրել են դարեր շարունակ՝ մինչ այնտեղ քոչվոր օղուզ-թուրքերի ի հայտ գալը: Եվ անգամ վերջիններիս գալուց հետո հայերին հաջողվել է հերոսական ոգու գորադրման շնորհիվ ապրել իրենց հայրենիքում : Սակայն ամեն ինչ փոխվեց 20-րդ դարում, երբ բացվեց պատմության ամենացավալի էջը՝ հայերի ցեղասպանության էջը :

1915 թ. Վաքըֆլըյի բնակիչները և ևս 5 հայկական գյուղեր, որոնք գտնվում էին Մուսադաղի վրա, 40 օր շարունակ հետ մղեցին թուրքական զորքերին : Սակայն ուժերն անհավասար էին : Հայերն այլևս հույս չունեին, սակայն որոշիչ պահին հասան ֆրանսիացի զինվորական ծովագնացները ու փրկեցին բնակիչներին : Ավելի քան 400 հայ տեղափոխվեց «Ժաննա դ՛Արկ» նավով, իսկ մի մասին հասցրին եգիպտական Պորտ-Սաիդ :

 Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ տարածքներն անցան ֆրանսիացիների իշխանության տակ : 1921 թ. կազմավորվեց Ալեքսանդրետի սանջակը, որը ներկայիս Իսքենդերունն է : Շատ հայեր վերադարձան այստեղ : 1938 թ. Ալեքսանդրետի սանջակը վերածվեց Հաթայ պետության, իսկ 1939 թ. մտավ Թուրքիայի կազմի մեջ :

 Վաքըֆլըյում պահպանում են հայերենը, հայկական մշակույթը, ավանդույթները : Այսօր գյուղում ապրում է 135 մարդ : 2012 թ. գյուղը ոչնչացման եզրին էր : Համաձայն Թուրքիայի՝ մեծ քաղաքների վերաբերյալ նոր օրենսդրության՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը պետք է միավորվեն մերձակա խոշոր բնակավայրերին : Վաքըֆլըն այդպես կդառնար Սամանդաղի թաղամաս և կկորցներ ինքնուրույն բնակավայրի կարգավիճակը : Գյուղի բնակիչները դեմ էին դրան : Բարեբախտաբար, հարցը լուծվեց հօգուտ հայկական գյուղի բնակիչների. այն դեռևս շարունակում է ինքնուրույն մնալ :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular