ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հայտարարությունը զայրացրել է ուսուցիչներին, գիտնականներին և այլ մասնագետներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ հարց է բարձրացվում գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, պարզվում է՝ բյուջեում գումար չկա, իսկ երբ հերթը հասնում է կառավարության անդամներին, ապա թե՛ գումար կա, թե՛ հնարավորություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, թե կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, զայրացրել է շատերին: Հասարակության համար ընդունելի չէ վարչապետի այն արտահայտությունը, որ. «Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»:

1or.am-ն այս առիթով ստացել է տարբեր ոլորտների՝ ուսուցիչների, գիտնականների, թանգարանների աշխատակիցների ու գրադարանավարների կողմից ահազանգեր: Նրանք նշում էին, որ իրենք էլ երբեք զբաղված չեն եղել թալանով, մշտապես աշխատել են բավականին ցածր աշխատավարձով, պարգևավճարների շատ մեծ կարիք ունեն, բայց իրենց վրա ուշադրություն դարձնող չկա:

Մայրաքաղաքի հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհիներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում նշեց, որ առարկային հատկացված դասաժամերն այնքան քիչ են, որ ինքը ամսական ընդամենը 40 հազար դրամ աշխատավարձ է ստանում, քանի որ դա համարվում է կես դրույք: Այդ պայմաններով նա աշխատում է արդեն երկար տարիներ և հույսը կտրել է, որ աշխատավարձը մի օր կբարձրանա: «Սպասում եմ կենսաթոշակի տարիքս լրանա և դուրս գամ աշխատանքից, քանի որ այսպես աշխատել հնարավոր չէ: Երիտասարդ աշխարհագրագետներն էլ չեն ցանկանում դպրոց գալ, քանի որ այդ գումարով անգամ գոյություն պահպանել հնարավոր չէ: Մեզանից հետո չգիտեմ՝ ինչ կլինի, բայց որ առարկայի կարևորությունն այնքան է նսեմացվել, որ փաստացի որևէ մեկին պետք չէ: Մնում է այս առարկան էլ կրճատեն իրենք էլ հոգսից ազատվեն, մենք էլ»,- ասաց ուսուցչուհին:

Երիտասարդ ֆիզիկոս-գիտնականի հետ 1or.am-ի զրույցը կարճ տևեց: Նա ևս չցանկացավ ներկայանալ, քանի որ, իր խոսքով՝ դրանով կարող է վնասել իր կարիերային: Բայց, ընդհանրացնելով գիտական աշխարհում տիրող մթնոլորտը, նշեց, որ այնտեղ ևս սարսափելի ծանր վիճակ է, աշխատավարձը բավական ցածր է և հույս էլ չունեն, որ մի օր ավելի լավ կլինի: «Շատ գիտնականներ ստիպված դիմանում են, որպեսզի կարողանան դրսում աշխատանք գտնել ու հեռանալ երկրից, քանի որ գիտական շատ ուղղություններ կան, որոնք Հայաստանում ընդհանրապես զարգացած չեն»,- նշեց երիտասարդ գիտնականը:

Նույն վիճակում են նաև պետական և համայնքային համակարգերի միջին օղակների աշխատողները, գրադարանների, թանգարանների աշխատակիցները, որտեղ ևս աշխատավարձերն այնքան ցածր են, որ հարկերը հանելուց հետո այն մոտենում է մինիմալ աշխատավարձի չափին: Մեր զրուցակիցներից բոլորի համար էլ ընդունելի չէր վարչապետի այդ մոտեցումը, քանի որ ոչ միայն վարչապետի կաբինետի անդամները, այլև բոլորն ունեն արժանապատիվ աշխատավարձ ստանալու կարիք: Եվ այս պայմաններում պաշտպանել ոլորտների ղեկավարներին ու անտեսել սովորական աշխատողներին, նրանց կարծիքով՝ արդար չէ:

Անահիտ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular