ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի ՍԿԶԲԱՆԵ ԳԱԶԱՐԸ ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ Է ԵՂԵԼ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազարը մեծ տարածում ունեցող բանջարեղեն է, որը պատկանում է նեխուրազգիների ընտանիքին: Կլիմայի հանդեպ անտարբեր գազարը լի է վիտամիններով:
Ինչպես գիտենք, գազարի ամենաճանաչված տեսակը նարնջագույն է, ինչի պատճառով շատերը այլ գույների գազարների առկայության մասին լսելիս զարմանում են: Պետք է նշել, սակայն, որ ի սկզբանե այս բանջարեղենը եղել է մանուշակագույն կամ դեղին:
Գազարը գոյություն է ունեցել դեռևս հարյուր հազար տարի առաջ: Վայրի գազարի անթիվ տեսակները տարբերվել են չափով, համով և գույնով՝ դեղինից մինչև մուգ մանուշակագույն երանգով: Հայտնի է, որ գազարի ավելի մուգ տեսակները տարածված են եղել Ասիայում, իսկ բաց-դեղին երանգները դիտվել են միջերկրածովյան երկրներում:
Երկար ժամանակ գազարը մնացել է վայրի բույսի կարգավիճակում, քանի որ մեր նախնիները զբաղված են եղել հացահատիկային մշակաբույսեր աճեցնելով: Նրա նպատակաուղղված մշակումով մարդիկ սկսել են զբաղվել 10-րդ դարի սկզբից: Իսկ մի քանի դար անց գազարները սկսել են մշակվել նաև եվրոպական երկրներում: Սակայն, միջերկրածովյան գազարն՝ ի տարբերություն վառ և հյութեղ ասիական գազարի, ստացվել է բարակ ու անհրապույր: Եվրոպացիներն այդ հանգամանքի հետ չհամակերպվելով՝ 17-րդ դարում խաչասերել են տարբեր շրջանների գազարի տեսակները՝ ստանալով բոլորիս քաջածանոթ նարնջագույն գազարը: Վերջինս հարուստ է ասիական և միջերկրածովյան գազարի օգտակար նյութերով ու վիտամիններով, մեծ է և քաղցր, ինչի շնորհիվ նարնջագույն գազարը մեծ ճանաչում է գտել: Ինչ վերաբերվում է մանուշակագույն կամ դեղին գազարներին, մեր օրերում մարդիկ դրանք ընկալում են որպես գազարի էկզոտիկ տեսակներ:

Լիլիթ Ամիրաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular