ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Բացելով քննարկումը՝ վարչապետն ասել է. «Հարգելի գործընկերներ, հավաքվել ենք քննարկելու միջհամայնքային և համայնքային ճանապարհների կառուցման հետ կապված մեր անելիքները: Խոսքը հատկապես գյուղական համայնքներում մեր միջավայրի ձևավորման խնդիրներին է վերաբերում, և մենք գիտենք, որ, ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ դա ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական: Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից: Եվ այստեղ հարցը հետևյալն է. կան գյուղեր, համայնքներ, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և մենք նաև վերջին օրերին տեսանք, որ բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում:

Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով: Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների շուրջ: Ներկայացված առաջարկների շարքում վարչապետ Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Անդրադարձ է եղել հումքի մշակման տեխնոլոգիաների կիրառմանը, համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, ծրագրի ֆինանսական և ժամկետային գնահատականին, իրականացման ձևաչափին և մեխանիզմներին, ստանդարտային ուղեցույցների պատրաստմանը վերաբերող հարցերի: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular