Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Բացելով քննարկումը՝ վարչապետն ասել է. «Հարգելի գործընկերներ, հավաքվել ենք քննարկելու միջհամայնքային և համայնքային ճանապարհների կառուցման հետ կապված մեր անելիքները: Խոսքը հատկապես գյուղական համայնքներում մեր միջավայրի ձևավորման խնդիրներին է վերաբերում, և մենք գիտենք, որ, ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ դա ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական: Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից: Եվ այստեղ հարցը հետևյալն է. կան գյուղեր, համայնքներ, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և մենք նաև վերջին օրերին տեսանք, որ բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում:

Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով: Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների շուրջ: Ներկայացված առաջարկների շարքում վարչապետ Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհների կառուցման գործընթացի հնարավոր տարբերակները՝ նախագծումից մինչև իմպլեմենտացիա: Անդրադարձ է եղել հումքի մշակման տեխնոլոգիաների կիրառմանը, համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, ծրագրի ֆինանսական և ժամկետային գնահատականին, իրականացման ձևաչափին և մեխանիզմներին, ստանդարտային ուղեցույցների պատրաստմանը վերաբերող հարցերի: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ:

Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»«Ընդդիմությունը հիմա ճիշտ է գործում. հիմնական ընդդիմադիր ուժերը շատ գրագետ գիծ են վարում». «Փաստ»Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա, նախատեսվում է վարչական նոր պատասխանատվություն. «Փաստ»Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»Իրանում քննարկում են միջnւկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը Երևանում կասեցվել է «Սդ Հոլդինգ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄԱմերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի»
Ամենադիտված