ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատան հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի Ձորաղբյուրում գնած տունը դարձել է նոր ուսումնասիրության առարկա: Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պատգամավորը առաձնատուն է գնել, ինչին ի պատասխան նա ասել էր, որ այսօր Ձորաղբյուրում հնարավոր է անգամ 15 հազար դոլարով առանձնատուն գնել:
 
Պարզելու համար, թե Ձորաղբյուրի հայտնի առանձնատների վաճառքի գներն այսօրվա դրությամբ ի՞նչ սահմաններում են տատանվում, 1or.am-ը ուսումնասիրություն կատարեց և պարզեց, որ Ձորաղբյուրի ամառանոցների վաճառքի գները բավականին տարբեր են՝ կախված ամառանոցի տեղից, դիրքից և պայմաններից:
 
Մասնավորապես՝ Ձորաղբյուրի ամառանոցային տարածքում կիսակառույց ամառանոց կարելի է ձեռք բերել անգամ 7500 դոլարով: Մեկհարկանի ոչ շատ շքեղ առանձնատների արժեքը սկսվում է 18 հազար դոլարից, իսկ 25 հազար դոլարից սկսած կարելի է միջին վերանորոգում ունեցող մեկհարկանի կամ երկհարկանի ամառանոց ձեռք բերել: Դրանք հիմնականում գազաֆիկացված չեն, չունեն նաև խմելու ջուր, իսկ ընդհանուր հողատարածքը մոտ 500 քառակուսի մետր է: Գազաֆիկացված, խմելու և ոռոգման ջրով ապահովված, 1000 քառակուսի մետր հողատարածք ունեցող առանձնատների արժեքը սկսվում է 35-40 հազար դոլարից:
 
Ձորաղբյուրի կենտրոնական հատվածում 1000 քառակուսի մետր հողատարածք ունեցող կապիտալ վերանորոգված եռահարկ առանձնատան վաճառքի առաջարկ կա նաև 160 հազար դոլար արժեքով: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ձորաղբյուրի ամառանոցների գները բավականին խայտաբղետ են: Եվ յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է իր հնարավորությունների ներածին չափով առանձնատուն ձեռք բերել, որոնց գները մեծ հաշվով պայմանավորված են կոմունալ պայմաններից, շինության վիճակից և հողամասի չափից:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular