ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորայքի լաբորատորիան կապ չունի Ամուլսարի խնդրի հետ. Շիրակ Բունիաթյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել, որ Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին: Ըստ «Լիդիան Արմենիայի» լաբորատորիան Գորայքում գործել է 2007-ից, սակայն Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով փակվել է, իսկ աշխատակիցներից շատերը բռնել են արտագաղթի ճանապարհը: Այսօր Գորայքի համար կարևոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով:

1or.am-ի հետ զրույցում Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիայանն ասաց, որ Լիդիանի այդ հայտարարությանը իրենք լուրջ չեն վերաբերվում, քանի որ լաբորատորիան գտնվում է Գորայքում, որտեղ ո՛չ ճանապարհները, ո՛չ էլ լաբորատորիայի մուտքերը այս ընթացքում փակ չեն եղել: Ուստի, ընկերությունը կարող էր այն չփակել:

«Հիմա ուզում են լաբորատորիան բացեն, ուզում են փակեն կամ դրա կողքը հինգ հատ ուրիշ լաբորատորիա կառուցեն, մեզ հետաքրքիր չէ: Գորայքի բնակիչները այդ լաբորատորիայի հանդեպ որևէ գործողություն չեն իրականացրել: Ուստի, անտրամաբանական է լաբորատորիայն փակելու մեջ մեզ մեղադրելը: Ինչ վերաբերում է Ամուլսարը շահագործելուն, ապա այդ մասին նրանք պետք է մոռանան»,- ասաց Շ. Բունիաթյանը:

Նա նշեց նաև որ այս ընթացքում Շրջակա միջավայրի նոր նախարարի հետ ո՛չ հանդիպում են ունեցել, ո՛չ էլ հնարավորություն են ունեցել մտքերի փոխանակում իրականացնել: Ամուլսարում այս պահին հարաբերական հանգիստ է: Հինգշաբթի Ամուլսարի պահապանները պատրաստվում են ավտոերթով գալ Երևան, իրենց պահանջը ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է իշխանությունների ներկա՝ ոչինչ չասող կեցվածքին, ապա Շ. Բունիաթյանի կարծիքով՝ վաղ թե ուշ նրանք ևս կկանգնեն ժողովրդի կողքին:

Ժաննա Ավետիսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular