ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր խաղերը խաղացինք՝ մնաց «Սարի սմբուլը» կամ արբանյակ՝ օրիբիտայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս իր հարցազրույցներից մեկում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է տիեզերական գործունեության մասին օրենքին և այդ առումով, որոշ մեկնաբանություններ ներկայացրել։ Նա նշել է․ «Այս օրենսդրության նպատակը Լուսնի ուսումնասիրությունը չէ, այլ ցանկություն ունի կարգավորել Հայաստանում տիեզերական արդյունաբերության գործունեությունը, հարկային դաշտի բարելավումը: Մենք մեծ հնարավորություն ենք ստեղծում, որ այդ ոլորտում ներդրումներ կատարվեն»: Իսկ հարցազրույցի ամենակուլմինացիան այն միտքն էր, որով Գրիգորյանը հայտնում է, թե «այս պահին բանակցությունների մեջ ենք, որպեսզի արբանյակ ունենանք, և ես համոզված եմ, որ Հայաստանը շուտով տիեզերքում արբանյակ է ունենալու»։

Ըստ էության՝ դարձյալ հանդիպում են օրվա իշխանությունների կողմից հնչող չհիմնավորված և դասական դեմագոգիայի ժանրին պատկանող հերթական պոպուլիստական արտահայտությանը։ Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան իշխանություններն իրենց կառավարումն իրականացրել են փայլուն, երկրի ներսում այլևս չկա ոչ մի խնդիր և կիսատ մնացած ոլորտ, և բանը հասել է տիեզերքը «նվաճելուն»։ Եվ սա այն դեպքում, որ ՀՀ-ն իր բնույթով և կարգավիճակով ոչ միայն չունի «տիեզերական» պետության համբավ, այլև, գրեթե լուրջ գործնական ոչ մի գործընթաց այդ ուղղությամբ չի իրականացվել։ Իշխանության ներկայացուցիչը մոռանում է, թե առաջիկայում ինչ լուրջ տնտեսական փորձություններ ու սոցիալականն ճգնաժամ է սպասվում երկրին, ինչի մասին վկայում են ոլորտի մի շարք մասնագետներ։

Դե իսկ, ինչ վերաբերվում է կորոնավիրուսի համավարակի թողած անդառնալի հետևանքներին, դա արդեն այլ լուրջ ու խորքային քննարկման թեմա է։ Հայաստանն այսօր փաստացի կանգնած է սոցիալական կոլափսի առաջ, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան խոսում է տիեզերքում սեփական արբանյակն ունենալու մասին։ Ընդհանրապես, Գրիգորյանը բավականին հաճախ աչքի է ընկնում անմեղսունակ մտքերի արտահայտմամբ։ Առաջին հայացքից լուրջ դեմքով արված նրա արտահայտություններից այնպիսի տպավորություն է ստացվում, որ խոսում է ինտելեկտուալ և կարդացած անձնավորություն, և լուրջ ու կառուցողական մտքեր է արտահայտում, սակայն բավական է մի փոքր խորքային լսել ՀՀ անվտագության հարցերը կոորդինացնող պատասխանատուներից մեկի մտքերի շարանը, և հասկանալի է դառնում, որ այնտեղ չկա ոչ մի հոդաբաշխ միտք և կապակցված խոսք։

Գրիգորյանն, իր ողջ գործունեության ընթացքում, մշտապես մնացել է հենց այդ նույն «գծի» մեջ, երբ դեմքի «խելացի» արտահայտությանբ բովանդակազուրկ տեքստեր և բառակույտ հիշեցնող թեզեր է առաջ քաշել։ Այս ամենը հերթական անգամ խոսում է, թե ինչքան թույլ են Նիկոլ Փաշինյանի ոլորտային պատասխանատուները և ինչքան մակերեսային են նրանց պատկերացումները պետության ու պետական կառավարման մասին։

Արթուր Կիրակոսյան / 1or.am /

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular