ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգլերեն էս խոսում, որ ի՞նչ անես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանրության շրջանում և տարբեր քաղաքական շրջանակների կողմից առաջնային քննարկվող հարցերի շարքում շարունակում է իր ուրույն տեղն ունենալ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի BBC հեռուստաալիքի «Hardtalk» հաղորդաշարին տված հարցազրույցը։ Հարցազրույցի քաղաքական բաղադրիչից զատ, որն ինքնին առանցքային նշանակություն ունի հանրության շրջանում, շատ քննարկվեց հարցազրույցի այն հատվածը, որ Փաշինյանն այն տվել էր անգլերենով։ Դե տվյալ դեպքում հստակ վստահ չի կարելի նշել անգլերեն, քանզի, այն գավառական բարբառով, որով հարցազրույց տվեց Փաշինյանը, դժվար է անգլերեն անվանել։ Նիկոլի հարցազրույցը լսելուց հետո յուրաքանչյուր հայի մոտ միանգամից բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է իր երկրի վարչապետը հարցազրույցներ տալիս անգլերենով, այն պարագայում, երբ լեզվի իմացության փաստը «թեմա» է դառնալու, և անհարկի շահարկումների տեղիք հանդիսանա։ 

Ապացուցված ճշմարտություն է այն, որ ցանկացած ղեկավար փայլուն գիտի իր թույլ և խոցելի կետերը, և հնարավոր ամեն ինչ անում է դրանք շրջանցելու համար։ Համաձայնեք, որ պետության ղեկավարը միջազգային բարձր ամբիոններից պետք է խոսի իր մայրենի լեզվով, իսկ նախապես տարբեր լեզուներով թարգմանված ելույթի տեքստը, թարգմանիչները սինխրոն կներկայացնեն հանրությանը։ Ի դեպ՝ միջազգային այլ հարթակներից օտար լեզուներով են խոսել նաև մեր պետության այլ ղեկավարներ ևս։ Օտար լեզուներին տիրապետելն ինքնին չի նշանակում լինել ինտելեկտուալ, զարգացած, լուրջ քաղաքական գործիչ։ Իսկ մայրենի լեզվով խոսելը, գոնե և առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։

Այնպես որ Փաշինյանի հարցազրույցն ի սկզբանե կարելի է ձախողված համարել՝ հենց բռնաբարված անգլերենով անցկացնելու համար։ Եթե անգամ Փաշինյանն ինքն է փորձել «լոթիանալ» և հարցազրույցն անգլերեն անել, նրա խորհրդականներն ու PR պատասխանատուները պետք է ամեն ինչ անեին նման խայտառակությունից խուսափելու համար։ Ինչ վերաբերվում է հարցազրույցի բովանդակային մասին, փաստ է այն, որ իրականում ոչնչով Փաշինյանը չկարողացավ հակադարձել սուր և բացասական հարցերին, այլ գավառական խուսափողականությամբ ստանձնեց բոլոր մեղադրանքներն ընդունողի դերը: Այն ինչ տեղի ուենցավ BBC –ի եթերում՝ ոչ այլ ինչ էր, քան չկայացած մարդու մարմաջ՝ շաղախված պոպուլիզմի սոուսով։

Արթուր Կիրակոսյան  1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular