ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Պավլիկ Մանուկյանն իրականում. ինչո՞ւ է 2 անգամ կոչումնազրկվել և ո՞ւմ հրամանով էր 2008 թ. Ապարանում ցրել Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վահագն Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տրամաբանական մի քանի դիտարկում:

1. Տեսե՛ք, Պավլիկ Մանուկյանը հայտարարում է, որ գնդապետ Վանոյանը մինչև վերջին փամփուշտը կրակել է: Ի՞նչ է դա նշանակում, որ զինված խումբը գնդապետին սպանել է այն ժամանակ, երբ վերջինս այլևս զենքով չէր կարող կրակել: Փաստորեն, դա չի եղել պաշտպանություն, գնդապետը վերջացրել է փամփուշտները, իսկ դուք սպանել եք նրան:

2. Շատ կարևոր փաստի վրա եմ ուզում մեր բոլորի ուշադրությունը հրավիրել:Անընդհատ հայտարարում են, որ զինված խումբը 25-26 մարդ է, սակայն միշտ լուսանկարներում ու տեսախցիկների առաջ 10-12 մարդ ենք տեսնում: Ի՞նչ է սա նշանակում, որ մնացած զինյալներին թո՞ւյլ չեն տալիս դուրս գալ, կարող է էդ մարդիկ է՞լ են պանտանդ: Կարծում եմ խմբի ներսում լուրջ տարակարծություն կա: Եվ դրա պարզ վկայություն է. Ժիրայր Սեֆիլյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հետ կանգնելը: Խմբի մի մասը համամիտ է Սեֆիլյանի հետ, իսկ մի մասը՝ ոչ:


3. Չեմ հասկանում, ամեն օր ասում են. որ ոստիկաները հարձակվում են, ժողովո՛ւրդ ուշադրություն, շտապ է, հասե՛ք, փրկե՛ք, այնինչ պարզվում է, որ ամեն անգամ զինյալները կեղծ տեղեկություն է տրամադրում: Ճիշտ է՞ սա:

4. Այն, որ Պավլիկ Մանուկյանն Արցախի գոյամարտում իր ներդրումն է ունեցել, կասկածից վեր է, բայց չեմ հասկանում ինչո՞ւ է լռում և չի պարզաբանում այն տեղեկատվությունը, որ պատերազմի տարիներին նրան երկու անգամ կոչումնազրկել են և լեյտենանտից դարձրել են շարքային: Կարծում եմ արդար կլինի, որ նա պարզաբանում տա և ճշմարտությունը ներկայացնի:

5. Ի դեպ, 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցը Պավլիկ Մանուկյանը ցրել է Ապարանում, տեսնես ո՞ւմ հրամանով է նման բան արել և ո՞ւմ համար: Նման արարք անողը արդյո՞ք իրավունք ունի ցույցը ցրելու մասին խոսել:

Հ Գ. Կարծում եմ այս հարցադրումները պետք է տեղ գտնեն լրագրողների հարցաշարում և բարձրաձայնվեն, թե ով է իրականում Պավլիկ Մանուկյան «հերոսը»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular