ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը «սև փողերով» ֆինանսավորում է Սաֆարովի գործը՝ մարդասպանին դարձնելով հերոս. Մհեր Շահգելդյանի ելույթը Ստրաստբուրգում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ստրաստբուրգում Պանամական փաստաթղթերի վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում ելույթ է ունեցել «Հայկական վերածնունդ» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

1or.am-ի հետ զրույցում պատգամավորը մասնրամասնեց, որ ելույթում անդրադարձել Ադրբեջանին՝ նշելով, որ որ լրջագույն խնդիր է, երբ մի երկիր, որն իրեն ներկայացնում է՝ որպես դեմոկրատիա կառուցող և որը փորձ կատարում ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարել, այդ երկրի նախագահն իր ընտանիքով գտնվում է կոռուպցիոն սկանդալի մեջ է.

«Պանամական փաստաթղթերի շրջանակներում ամբողջ աշխարհին հայտնի դարձավ այն հսկայական հարստության, սեփականության ու ֆինանսական միջոցների վերաբերյալ, որ ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը թաքցրել է իր ժողովրդից: Ադրբեջանը վերջին 25 տարիների ընթացքում անընդհատ խոսում է չակերտավոր փախստականների վերաբերյալ, որոնք բնակվում են վրանային ճամբարներում և գտնվում են շատ ծանր վիճակում: Հայաստանը, որի ռազմական բյուջեն 5 անգամ ավելի փոքր է Ադրբեջանի ռազմական բյուջեից, կարողացել է 500,000 իր փախստականների խնդիր այսօր լուծել՝ տեղավորելով նրանց բնակարաններում, իսկ Ադրբեջանն անընդհատ արհեստականորեն բարձրացնում է այս հարցը:

Որտե՞ղ են այն փողերը, որոնք պետք է գնային փախստականներին, իհարկե, դրանք այսօր գտնվում են Ալիևների օֆշորային գոտիներում: Ադրբեջանը մշտապես սև և մոխրագույն փողերով ֆինանսավորում է վարձկանների մասնակցությունն Արցախի ժողովրդի նկատմամբ հարձակումների ընթացքում և, մասնավորապես՝ քառօրյա ագրեսիայի ընթացքում:

Ադրբեջանն այդ փողերով ֆինանսավորում է «խավիարային» դիվանագիտությունը և միջազգային ասպարեզում տարբեր քաղաքական գործիչների կաշառելու պրոցեսը, և այսօր արդեն այդ մասին տեղեկությունները կան մասնավորապես իտալական մամուլում:

Ադրբեջանը սև և մոխրագույն փողերով ֆինանսավորում է Սաֆարովի գործը՝ մարդասպանին դարձնելով հերոս, և այսպիսի մոտեցումները բազմաթիվ են: Մի երկիր, որի նախագահը գտնվում է օֆշորային սկանդալի մեջ, ձգտում է ուժով պահել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքը, դա անթույլատրելի է:

Ես համոզված եմ, որ Պանամական փաստաթղթերն առաջինն են, սակայն ոչ վերջինը, մասնավորապես՝ Ադրբեջանի վերաբերյալ, և նոր տեղեկություններ օֆշորային այլ գոտիներից կհայտնվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular