ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է պոռնոն վերակառուցում ձեր գիտակցությունն ու ապականում անձնական կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամերիկացի նեյրոկենսաբան Գերի Ուիլսոնի զեկույցը համացանցային պոռնոգրաֆիայի հակվածության՝ լուրջ հոգեկան շեղում լինելու մասին, որը կարող է բերել մարդ տեսակի անհայտացմանը:

 

«Համացանցում պոռնոգրաֆիայի տարածումը երբևիցե արված ամենամաշտաբային անգիտակից էքսպերիմենտն է մարդկության հանդեպ», - այսպես է սկսվում Ուիլսոնի զեկույցը, որը նա կարդացել է դեռ 2012 թվականին: Զեկույցն արձագանքում էր ամերիկացի սոցիալական հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի զեկույցին, որը կոչվում էր «Տղամարդկանց անհայտացում»:

Картинки по запросу

Իր զեկույցում Զիմբարդոն դասակարգել էր համացանցային պոռնոգրաֆիայի նկատմամբ սեքսուալ կախվածությունը որպես լուրջ հոգեբանական շեղում, որը կարող է հանգեցնել մարդկության անհայտացմանը: Պատասխան զեկույցով հանդես եկած Ուիլսոնն ավելի լավատես էր: Նա պատմեց ոչ միայն համացանցային պոռնոգրաֆիայի վնասակար ազդեցության վրա, այլև անցանկալի ախտանշանների անսպասելի անհայտացման և այս կամ այն պրոցեսի կենսաբանական հիմքերի մասին:

Картинки по запросу

Ձախ ձեռքի սերունդը

Կանադացի հոգեբան Սայմոն Լաժենեսսի կարծիքով՝ տղաները սկսում են պոռնոգրաֆա փնտրել միջինը 10 տարեկանից: Համացանցային պոռնոգրաֆիան ընկալվում է որպես ավելի գրավիչ, քան պոռնոյի ավանդական այլ տարատեսակները, որոնցով մարդկությունը տարված էր ավելի վաղ: «Ինչո՞ւ», - հարցադրում է անում Ուիլսոնը: Առաջին հերթին համացանցային պոռնոն շատ ավելի բազմազան է:

Картинки по запросу

Ավստրալացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ արագ գրգռում առաջանում է ոչ այնքան մերկությունից, որքան մերկ մարմինների պարբերաբար թարմացումից: Փորձարկվողներին ստիպում էին պոռնո դիտել միանգամից 22 էկրանների վրա: Որքան ավելի շատ ու տարբեր պոռնոհոլովակներ էին միանգամից ցուցադրվում, այնքան ավելի արագ էր գրգռվում փորձարկվողը: Բնությունը մեզ այնպես է ստեղծել, որ արուն նախածրագրված է ձգտելու բեղմնավորել բեղմնավորվելու պատրաստ էգերին այնքան ժամանակ, քանի դեռ հասանելիության տիրույթում կան չբեղմնավորված նոր էգեր: Որքան ավելի ծանոթ է զուգընկերը, այնքան ավելի երկար ժամանակ է պահանջվում սերմնաժայթքման համար:

Картинки по запросу

Հոգեբանության և կենսաբանության մեջ այս երևույթը հայտնի է որպես Կուլիջի էֆեկտ. արուները սեքսուալ ակտիվության ամենաբարձր ստադիայի հասնում են բեղմնավորման պատրաստ էգերից ամենանորի հանդեպ: Առանց Կուլիջի էֆեկտի համացանցային պոռնոգրաֆիա պարզապես չէր լինի: Մենք բնությունից ծրագրավորված ենք այնպես, որ էկրանի վրա հայտնվող ամեն մի նոր իգական սեռի ներկայացուցչին դիտարկում ենք որպես սերունդը շարունակելու միջոց և ամեն նոր կադրի ցուցադրության ժամանակ մեր ուղեղում տեղի է ունենում նեյրոմեդիատոր դոֆամինի արտանետում: Դա առաջացնում է բավարարվածության զգացում ու ազդում է մոտիվացիոն ու ուսուցման գործընթացների վրա:

Картинки по запросу

Քանի դեռ մարդու առջև նոր պատկերներ են հայտնվում, նա շարունակելու է դրանց վրա քլիք անել, իսկ դոմաֆինը՝ արտադրվել: Համացանցի միջոցով տղամարդիկ այսօր 10 րոպեում կարող են ավելի շատ գայթակղիչ կին տեսնել, քան իրենց նախնիները՝ իրենց ողջ կյանքի ընթացքում: Վերջիվերջո, մեր ուղեղը նույնն է մնացել Քարե դարից ի վեր: Պոռնոյի պարբերաբար ակնդրումից մեր ուղեղը սկսում է ձևափոխել մեր գիտակցությունը՝ ավելի զգայական դառնալով պոտենցիալ զուգընկերների հանդեպ:

 

Ձևավորվում են կայուն ասոցիատիվ կապեր՝ սեքսի ու «ինտերնետային հարեմից» համացանցի միջոցով օգտվելու իրադրությունների միջև: Դուք պետք է մենակով լինեք, հետևեք ոչինչ չկասկածող կնոջը կամ զույգին, անընդհատ մկնիկով քլիք անեք, հնարավորություն ունենաք որոնման դաշտում նոր հարցում մուտքագրելու, որպեսզի ստանաք ստիմուլյացիոն մատերիալի նոր խմբաքանակ:

Մի խոսքով, դուք անընդհատ պահանջ եք զգում համացանցային պոռնոգրաֆիայից օգտվելու, և ձեր աջ ձեռքը զբաղված է: Ինչպես Ուիլսոնն է պատմում, այս առնչությամբ իր կողմից հարցված երիտասարդներից մեկը շատ դիպուկ դիտարկում էր արել. «Մենք առաջին սերունդն ենք, ով սովորել է ձեռնաշարժությամբ զբաղվել ձախ ձեռքով»:

Ուսանողը պոռնո չի հասկանում


Իրական կյանքում սեքսը տեղի է ունենում միանգամայն այլ պայմաններում: Այստեղ կարևոր են սոցիալական ծիսակարգերը, որոնք ենթադրում են որոշակի շփում ու որոշակի մտավոր լարվածություն ձեր կողմից: Դուք պետք է հպվեք այլ մարդկանց և պատրաստ լինեք, որ նրանք էլ ձեզ են կպնելու: Իրական սեքսում կարևոր են հոտերն ու ֆերմոնները, ինչպես նաև էմոցիոնալ կապը զուգընկերոջ հետ: Այսպիսով, ի՞նչ է ստացվում, երբ երիտասարդը, ով կախվածություն ունի վիրտուալ պոռնոյից, կարողանում է զուգընկերուհի գտնել: Այս հարցի հստակ պատասխան չկա մինչ օրս:

2009 թվականին Սայմոն Լաժենեսի էքսպերիմենտը կասեցվեց այն պատճառով, որովհետև հետազոտող խումբը չկարողացավ գտնել ՄԻ ուսանողի, ով պոռնո երբեք չէր դիտել: Նման պայմաններում ցանկացած էքսպերիմենտում բացակայելու է վերահսկող խումբը՝ երիտասարդներ, ովքեր մեծացել են նորմալ սեքսուալ կյանքով ու ոչ մի անգամ պոռնոկայքեր չեն այցելել: Դա ի սկզբանե հսկայական կույր հատված է ձևավորում էքսպերիմենտում, իսկ իրավիճակը նույնքան աբսուրդային է իրականում, որքան կլիներ այն իրավիճակը, եթե 10-ից բարձր բոլոր տղամարդիկ ծխեին: Այդ դեպքում մենք ստիպված կլինեինք համարել, որ թոքերի քաղցկեղը լրիվ բնականոն երևույթ է տղամարդկանց համար:

Հրաժարվելով վերահսկող խմբից՝ Լաժենեսսը ընտրված 20 ուսանողներին հետևյալ հարցը տվեց. «Արդյո՞ք համացանցային պոռնոն ազդում է կանանց հետ ձեր հարաբերությունների վրա»: Նրանք բոլորն էլ բացասական պատասխան տվեցին, ինչը, իհարկե, իրականությանը չէր համապատասպանում: Խնդիրն այն է, որ քչերն են հավատում սեքսուալ կախվածությանը պոռնոգրաֆիայից, ու առհասարակ դա չեն դիտարկում որպես հոգեբանական շեղում: Չէ՞ որ սեքսը միանգամայն բնական բան է, որը պարզապես անհրաժեշտ է մարդուն:

Картинки по запросу

Սակայն հաճախ չկա այն պարզ փաստի գիտակցությունը, որ ինտերնետային պոռնոգրաֆիայի ակնդրումն ու օնանիզմը սեքս չեն: Դանիացի գիտնականների հետազոտությունները 2006 թվականին ցույց տվեցին, որ պոռնո նայելը ինտերնետային զբաղմունքներից ամենամեծ կախվածություն առաջացնողն է: Կենսաբանորեն դա բացատրվում է շատ պարզ. մենք անգիտակցաբար ակնկալում ենք «խրախուսանք» կատարված գործողությունների դիմաց՝ սեքս, ուտելիք, շփում:

Մեր օրերում այս երևույթները վերջանականապես աղավաղվում են. պոռնո՝ սեքսի փոխարեն, գերկալորիականացված ֆասթֆուդ՝ ուտելիքի փոխարեն, սոցցանցեր՝ սովորական շփման փոխարեն: Բարձր կալորիականությամբ ուտելիքը կամ մերկ աղջիների պատկերները միանգամից առաջացնում են դոֆամինի արտադրություն մեր ուղեղներոււմ, որի ավելցուկը խլացնում է մեր գիտակցության մեջ առկա հագեցման մեխանիզմները: Այս պատճառով էլ ավելորդ քաշն ու սեքսուալ բնույթ խնդիրները շատ ավելի տարածված են, քան թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունը:

Շարունակելի...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular