ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը կալանավորվել է մեծ քանակի թմրանյութ կալանավորին փոխանցելու փորձի ժամանակ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:

ՀՔԾ-ի հաղորդմամբ, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ղ. Ա.-ն, թմրամիջոց սպառող դատապարտյալ Գ. Ս.-ի շահերից հանդես եկող նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ, վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսն ու թմրամիջոցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու և դրանով իսկ Գ. Ս.-ի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար 2016թ. սեպտեմբերի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Կ.-ի ընկերոջ միջոցով ստացել է Գ. Ս.-ի շահերից գործող իրեն փոխանցված կաշառքը, մեկ հատ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև չորս հատ բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորիչ սարքեր, որոնցից 3-ի մեջ թաքցված են եղել խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:

Հաջորդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն փորձել է նշված արգելված իրերը մտցնել հիշյալ քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալ Ա. Կ.-ին, ինչը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ աշխատակիցների կողմից:

Առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով կաշառք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular