ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով  նախատեսված է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնել:

Tert. am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ Սահմանադրական օրենքի այս փոփոխությունը համահեղինակված է բոլոր կուսակցությունների կողմից և բազմաթիվ խնդիրներ է լուծում:

«Դրա առաջնահերթ նպատակը համայնքներում ընտրություններին կուսակցությունների տեղի բարձրացումը չէ: Նպատակը ինքնակառավարման համակարգի կայացումն է, քանի որ խնդիրները բազաթիվ են: Մենք ամեն օր տեսնում ենք, որ համայնքների ավագանիում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվել: Երեկ կարդացի, որ համայնքներից մեկում ավագանին որոշում է կայացրել գյուղապետի կնոջը ծննդյան կապակցությամբ համայնքային բյուջեից նվեր տրամադրել: Նման որոշումներ՝ հողերի հատկացման հետ կապված, աճուրդների կազմակերպման, բյուջեի տնօրինման հետ կապված շատ կան: Դեպքեր ունենք, որ համայնքի ղեկավարն իր համայնքի բյուջեի մեծ հատված ծախսում է իրեն մեքենա գնելու համար: Այստեղ առաջանում է քաղաքական պատասխանատության հարցը և այն հարցը, թե ինչպե՞ս են այդ ավագանիները ձևավորվում: Համամասնական ընտրակարգի անցնելով և այդ խոշորացված համայնքներոմ քաղաքական կոմպոնենտ մտցնելով՝ մենք ակնկալում ենք, որ պատասխանատվությունը կավելանա:

Ըստ Համազասպ Դանիելյան՝ այս փոփոխությունը կարևոր է, քանի որ բոլոր կուսակցոթյունները կարող են ներգրավված լինել:

«Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ այս համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս կանանց ներգրավված լինել ավագանիում, որովհետ Երևանից, Գյումրից, Վանաձորից բացի, այն համայնքներում, որտեղ մեծամասնական կարգով է ընտությունը, կանայյք 6-7 տոկոսի շրջանակում են ընդգրկվել ավագանու կազմում:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ փոփոխությունը կատարվում է, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը ոչ բոլոր մարզերում ունի լիակատար իշխանություն, և հաճախ խնդիրներ են առաջանում, ինչպես, օրինակ՝ Սյունիքի մարզում, Համազասպ Դանիելյանը նշեց.

«Անցած մեկուկես տարվա ընթացքում ինքնակառավարման մարմիններում եղել են ընտրություններ,  և մենք համոզվել ենք, որ այլ որակի ընտրություններ են եղել: Ունեցել ենք ընտրություներ, որտեղ իշխանությունը չի հաղթել: Մեզ համար ամեն գնով ընտրություն հաղթելու խնդիր չկա՝ ի տարբերություն նախկինների, որոնք դրա համար կեղծում, թիվ էին նկարում և կաշառում էին: Մենք ասում ենք՝ քաղաքացին իր քվեով պետք է որոշի տեղական մակարդակում և համապետական մակարդակում: Եթե նայենք օրենսդրության կետերին, կտեսնենք, որ մենք հեշտացնում ենք կարգը, որ ավելի քիչ ձայն ունեցող կուսակցությունն ավելի մեծ գործոն կարող է դառնալ: Այլ կուսակցություններ կարող են համայնքներում լսելի դառնալ և մասնակցել կառավարմանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular