Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով  նախատեսված է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնել:

Tert. am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ Սահմանադրական օրենքի այս փոփոխությունը համահեղինակված է բոլոր կուսակցությունների կողմից և բազմաթիվ խնդիրներ է լուծում:

«Դրա առաջնահերթ նպատակը համայնքներում ընտրություններին կուսակցությունների տեղի բարձրացումը չէ: Նպատակը ինքնակառավարման համակարգի կայացումն է, քանի որ խնդիրները բազաթիվ են: Մենք ամեն օր տեսնում ենք, որ համայնքների ավագանիում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվել: Երեկ կարդացի, որ համայնքներից մեկում ավագանին որոշում է կայացրել գյուղապետի կնոջը ծննդյան կապակցությամբ համայնքային բյուջեից նվեր տրամադրել: Նման որոշումներ՝ հողերի հատկացման հետ կապված, աճուրդների կազմակերպման, բյուջեի տնօրինման հետ կապված շատ կան: Դեպքեր ունենք, որ համայնքի ղեկավարն իր համայնքի բյուջեի մեծ հատված ծախսում է իրեն մեքենա գնելու համար: Այստեղ առաջանում է քաղաքական պատասխանատության հարցը և այն հարցը, թե ինչպե՞ս են այդ ավագանիները ձևավորվում: Համամասնական ընտրակարգի անցնելով և այդ խոշորացված համայնքներոմ քաղաքական կոմպոնենտ մտցնելով՝ մենք ակնկալում ենք, որ պատասխանատվությունը կավելանա:

Ըստ Համազասպ Դանիելյան՝ այս փոփոխությունը կարևոր է, քանի որ բոլոր կուսակցոթյունները կարող են ներգրավված լինել:

«Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ այս համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս կանանց ներգրավված լինել ավագանիում, որովհետ Երևանից, Գյումրից, Վանաձորից բացի, այն համայնքներում, որտեղ մեծամասնական կարգով է ընտությունը, կանայյք 6-7 տոկոսի շրջանակում են ընդգրկվել ավագանու կազմում:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ փոփոխությունը կատարվում է, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը ոչ բոլոր մարզերում ունի լիակատար իշխանություն, և հաճախ խնդիրներ են առաջանում, ինչպես, օրինակ՝ Սյունիքի մարզում, Համազասպ Դանիելյանը նշեց.

«Անցած մեկուկես տարվա ընթացքում ինքնակառավարման մարմիններում եղել են ընտրություններ,  և մենք համոզվել ենք, որ այլ որակի ընտրություններ են եղել: Ունեցել ենք ընտրություներ, որտեղ իշխանությունը չի հաղթել: Մեզ համար ամեն գնով ընտրություն հաղթելու խնդիր չկա՝ ի տարբերություն նախկինների, որոնք դրա համար կեղծում, թիվ էին նկարում և կաշառում էին: Մենք ասում ենք՝ քաղաքացին իր քվեով պետք է որոշի տեղական մակարդակում և համապետական մակարդակում: Եթե նայենք օրենսդրության կետերին, կտեսնենք, որ մենք հեշտացնում ենք կարգը, որ ավելի քիչ ձայն ունեցող կուսակցությունն ավելի մեծ գործոն կարող է դառնալ: Այլ կուսակցություններ կարող են համայնքներում լսելի դառնալ և մասնակցել կառավարմանը»:

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՉեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումՆավի վթարի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել ՔՊ-ական նախկին պատգամավորը Երևանի քաղաքապետի խոսնակ է նշանակվել ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփը գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության դադարեցման հարցը. WSJ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel Astra». կան վիրավnրներ Ձեր երկիրը լավ աշխատանք չի կատարում․ Թրամփը՝ ՄԹ-ին Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը Հեգսեթը խանգարում է ԱՄՆ ցամաքային զորքերի արդիականացմանը ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN Առաջարկվում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն «Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենադիտված