ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահ, ծեծ և ընտրակեղծիքներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ինչպես գիտենք այսօր ՏԻՄ ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 377 համայնքներում:

Այդ համայնքներից ամենախոշորներում՝ Գյումրիում եւ Վանաձորում ավագանի են ընտրում: Վերջիններումս թերևս շարունակվում է թեժ ընտրապայքարը, ամենատարբեր օրինական և ոչ օրինական ճանապարհներով:

Վաղ առավոտից արձանագրվել և ֆիքսվել են տարատեսակ ընտրախախտումներ, թե՛ Գյումրիում և թե՛ Վանաձորում:

Թերևս պահպանվել են ավանդական խախտումները՝ կաշառքի, ուղղորդելու , քվեթերթիկը նկարելու, թանաքի վաղաժամ ցնդելու, ցուցակներում հանգուցյալներին ներգրավելու, ծանոթներին ներկա բացական անելու, գազելներով ընտրատարածք մարդ բերելու, սննդով ապահովելու, մարդկանց կուտակումներ ստեղծելու և նմանաօրինակ դեպքերը , բայց դրանցից հարկ ենք համարել առանձնացնել ամենաքննարկվողները:

Մասնավորապես ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության համակիրները պարբերաբար խախտում են օրենքը 34/38 ընտրատեղամասում, կուսակցության համակիրները վկայականներ չունեն, կուսակցությունը ներկայանում է մեկ տասնյակից ավելի վստահված անձանցով, թեպետ այս տեղեկությունը լկտի սուտ է համարել կուսակցության անդամ՝ Հեղինե Բիշարյանը :


Գյումրու 27 դպրոցում տեղակայված թիվ 34/70 ընտրատեղամասում մեծ հերթ կար գոյացած, իսկ հերթը վերահսկում էին թաղի տղաները, այն դեպքում , երբ ընտրողների թիվը 15-ը գերազանցելուց հետո, չպետք է թողեն տեղամաս ընտրողներին, մինչև քանակը կպակասի:Թիվ 34/53 ընտրատեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացությունը կտրուկ վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն դիտորդի կյանքը փրկել չի հաջողվել: Գյումրու 34/27 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում կուսակցություններից մեկի վստահված անձ Արսեն Մանուկյանը նկատել է, որ քվեախցիկի վերեւի մասում տեսախցիկ է տեղադրված՝ տեսադաշտը հենց քվեախցիկը, վերջինիս վստահեցրել են, որ այն անջատված է, որից հետո տեսախցիկը շրջել են : Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիում տեղի ունեցող ընտրախախտումների «Հեղինակային բացառիկ իրավունքները» պատկանում ենք «Բալասանյան դաշինքին»:

Մի փոքր այլ է դրությունը Վանաձորում, թիվ 30/47 ընտրատեղամասում քաղաքացիական անձինք հարձակվել են araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, վիրավորել, ջարդել հեռախոսը, որով նա նկարահանումներ էր իրականացնում:

Իսկ ահա ՀԱԿ-ի վստահված անձ Կարեն Թովմասյանը Վանաձորի ընտրատեղամասերից մեկում նկարահանել է, թե ինչպես է ՀՀԿ-ի վստահված անձը իր մոտ գրանցում քվեարկած անձանց հասցեները, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով: Իսկ 30/54 ընտրատեղամասում` Վանաձորի թիվ 30 դպրոցի արտաքին պատին ինքնասոսնձվող թղթի վրա, կարմիր գույնով նշված, վեց թիվը են նկատել Լուսավոր Հայաստան կուսակցության վստահված անձինք :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular