ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին ահազանգել է, որ հոգեբուժարանում իր որդին ծեծի է ենթարկվել. ՄԻՊ-ն արագ արձագանքման վարույթ է սկսել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել քաղաքացու նկատմամբ հոգեբուժարանում տղայի վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի վերաբերյալ հայտարարության հիման վրա։ Ստացվել է նաև ահազանգ:

 

Հաշվի առնելով, որ հարցի վերաբերյալ հրապարակումներում առկա են մանրամասն տվյալներ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում  ներկայացնել հետևյալ պարզաբանումները.

  1. 2020 թվականի ապրիլի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել է լրագրող Գագիկ Շամշյանը և տեղեկացրել, որ իրեն դիմել է հոգեբուժարանում բուժում ստացող քաղաքացու մայրը և տեղեկացրել, որ իր կարծիքով իր որդին վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ծեծի է ենթարկվել հոգեբուժարանում։ Երիտասարդը հոգեբուժարանից տեղափոխվել էքաղաքացիական բժշկական հիվանդանոց:

Մայրը Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ հոգեբուժական կազմակերպություն ընդունվելիս իրեն հավաստիացրել են, որ իր տղան հոգեկան առողջության լուրջ խնդիրներ չունի և կարճատև բուժումից հետո դուրս կգրվի: Ըստ մոր՝ իր տղայի հոգեբուժարան ընդունվելուց հետո ինքը 7 օրվա ընթացքում անընդհատ զանգահարել է բաժանմունք, ցանկացել խոսելորդու հետ կամ տեսակցել նրան, սակայն հոգեբուժարանի աշխատակիցները տարբեր պատճառաբանություններով իրեն դա անելու հնարավորություն չեն տվել:

  1. Ըստ տղայի մոր՝ չնայած հոգեբուժարանի հավաստիացումներին ապրիլի 22-ին հոգեբուժական կազմակերպությունից զանգահարել են իրեն և հայտնել, որ իր տղան ունի առողջական լուրջ խնդիրներ, վիճակը կտրուկ վատացել է, որի արդյունքում իր որդուն տեղափոխել են քաղաքացիական բժշկական հիվանդանոց: Կենտրոնում մայրը նկատել է, որ որդու մարմնի վրա առկա են վնասվածքներ, բերանի խոռոչի վերքեր և կոտրված ատամներ, իսկ հետագայում իրեն տրամադրված հագուստի վրա՝ ոտքի հետքեր: Կենտրոնում որդին ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, որից հետո մայրը որդուն տեղափոխել է տուն:
  2. Մայրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին տեղեկացրել է, որ տղան դեռ ունի հոգեբուժական օգնության կարիք, սակայն ինքը չի ցանկանում նրան կրկին տեղափոխել հոգեբուժական հաստատություն: Վերջինիս հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է աջակցել այլ հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվելու հարցում, սակայն մայրը նշել է, որ իրենց կայցելիհոգեբույժ, և, եթե վերջինս տա ստացիոնար բուժման ցուցում, ապա կդիմի Մարդու իրավունքների պաշտպանին:
  3. Մի քանի ժամ անց մայրը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ և հայտնել, որ իր որդին ունի ջերմություն: Նրան առաջարկվել է հրավիրել շտապ բժշկական օգնության ծառայություն:
  4. Ապրիլի 26-ին որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապվել է մոր հետ, ով հայտնել է, որ իր որդու հետ միասին գտնվում է նույն հոգեբուժարանում: Ըստ նրա՝ իրեն զանգահարել են հոգեբուժական կազմակերպությունից, նշել իր տղայի հոգեբուժական օգնություն ստանալու անհրաժեշտության մասին և առաջարկել տեղափոխել հոգեկան առողջության կենտրոն:Զանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապվել էհոգեբուժական կազմակերպության իրավասու ներկայացուցչի հետ, ով նշել է, որ քաղաքացու առողջական վիճակը մտահոգիչ է:
  5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ապրիլի 27-ին լրացուցիչ հարցմամբ կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ քաղաքացու առողջական վիճակը լուսադեմին կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է առողջապահականբազմամասնագիտական բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք՝ «դեղորայքային թունավորում» նախնական ախտորոշմամբ:
  6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ապրիլի 27-ի և 28-ի բանավոր հարցումներով բժշկական կենտրոնից ստացվել է պարզաբանում այն մասին, որ քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է:
  7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է արագ արձագանքման քննարկման վարույթ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular