ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ասում էիք, թե նա չի խոսում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բա ասում էիք, թե նա չի խոսում... Նա, պարզվում է, ոչ միայն լավ էլ խոսում է, այլ նույնիսկ՝ դժգոհում: Պարզապես դժգոհում է բուտաֆորիկ դարձած մի կառույցից, որի գոյության մասին նույնիսկ վաղուց արդեն շատերը մոռացել են: ԱՊՀ կոչվող կառույցը այն աստիճան է կորցրել իր արդիականությունն ու նշանակությունը, որ վաղուց արդեն եղած, թե չեղած՝ նույն հաշիվն է: Ու հարց է առաջանում՝ Էդվարդ Նալբանդյանն էլ որպես ի՞նչ է դժգոհում, թե ԱՊՀ-ն ոչ միշտ է իրեն արդարացնում և չի կարողանում կանխել որոշ բացասական երևույթներ (խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է): Նախ, ոչ թե ոչ միշտ, այլ ոչ մի դեպքում էլ ԱՊՀ-ն իրեն չի արդարացնում, և հետո՝ ի՞նչ իմաստ ունի ինչ-որ բան ակնկալել ժամկետանց այդ կառույցից, եթե նույնիսկ շատ ավելի արդիական ու երիտասարդ ԵՏՄ-ն չի կարողանում կանխել վերոհիշյալ բացասական երևույթները: Թե՞ քանի որ ԵՏՄ-ի մասին մեր ԱԳ նախարարը դժվար թե կարողանա նման կարծիք հայտնել, ստիպված իր ներսի կուտակվածը նման ձևով է արտահայտում՝ ԱՊՀ-ից դժգոհելով:

Ու մի բան էլ կուզեի ասել. լինի ԱՊՀ, ԵՏՄ, թե որևէ այլ կառույց (իսկ նման կառույցներն ու միությունները ամեն օր էլ կարող են ստեղծվել ու լուծարվել՝ ըստ նպատակահարմարության), Հայաստանը ամեն դեպքում կարող է ունենալ նույն խնդիրները, քանի որ ցանկացած կառույցում էլ մենք մեզ դրսևորել չենք կարողանում, ավելի շուտ՝ մեր ղեկավարները չեն կարողանում, թույլ են գտնվում, զիջող, երբեմն էլ՝ սեփական շահերը պաշտպանելու անկարող:

Ի դեպ, նույն Էդվարդ Նալբանդյանն ավելի լավ կաներ՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման՝ Ռուսաստանի ղեկավարների առաջարկած տարբերակների վերաբերյալ կոշտ դիրքորոշում հայտներ, թե չէ ԱՊՀ-ն այսօր ու՞մ է հետաքրքիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular