ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում են՝ Դուբայում հայ պոռնիկներն իրենց նամուսով են պահել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքիր ժամանակներ են Հայաստանում: Կարծես թե բախտորոշ ժամանակաշրջան է, եւ կարծես թե բոլորի մոտ կա այդ զգացողությունը: Իրավիճակը նման է աղետից առաջ սովորաբար տիրող խաղաղությանը, որը մարդկանց դնում է ինչ որ առանձնահատուկ հոգեվիճակի մեջ:

Քամյուն գրում էր, որ մեծ ժանտախտից առաջ մարդիկ առանձնահատուկ ջանասիրությամբ շնանում ու թերթ էին կարդում: Մարդիկ խուսափում են աղետի մասին խոսելուց. ոմանք հույսով, որ «կանցնի», ոմանք լռության մատնելով, որ չառաջանա ինչ անել հարցը եւ ինչ որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Եվ բոլորը միասին ասում են՝ ոչ մի «նոր բան չկա»:

Իսկապես հետաքրքիր ժամանակներ են: Հայաստանը կորցնում է միջազգային սուբյեկտությունը եւ ինքնիշխանությունը, ընդ որում՝ հենց հայերի ձեռքով: Սեւ ամպեր են կուտակվում Ղարաբաղի վրա, փոխվում է ուժերի հարաբերակցությունը: Իշխանությունը սակայն ասում է, որ «ոչ մի նոր բան չկա»: «Իստեբլիշմենտն» իր հերթին զբաղված է այս ամենն արդարացնելով ու հիմնավորելով: Եւ այսքանով քաղաքականությունն ավարտվում է, որեւէ «նոր բան» չկա:
Փոխարենը, երկրում այլ բաներ են կատարվում: Օրինակ, պաշտոնյաների հարազատները կրակում են, դանակահարում մարդկանց ու ինքնապաշտպանության պատճառաբանությամբ արագ ազատ արձակվում: Մանրազնին «արդար դատավարություն» է ընթանում Վարդան Պետրոսյանի դեմ, որին ստիպում են վճարել նաեւ գյուղնախարարության Նիվայի համար:

Շանթ Հարությունյանին «փակում են» որպես խուլիգան, իսկ Հայ ազգային կոնգրեսը սահմանում է քաղբանտարկյալների այնպիսի չափանիշ, որը կապ չունենա ինքնիշխանության համար պայքարի հետ:
Գագիկ Ծառուկյանը ստանում է Իտալիայի պետական պարգեւ՝ Իտալիային մատուցած ծառայությունների համար, իսկ բնապահպանության նախկին նախարարն իր աշխատանքի վերջին օրն ինքն իրեն պարգեւատրում է ոսկե մեդալով՝ բնապահպանության ոլորտում մեծ վաստակի համար: Հորադիզի «արծիվ» Լիսկան արժանանում է Մարտական խաչի:

Նախկին հեղափոխական կուսակցությունը հայտարարում է, որ որտեղ լավ լինի՝ այնտեղ էլ կմտնեն:

Հացի, էլեկտրաէներգիայի, գազի գները թանկանում են, որովհետեւ սպառողների թիվը պակասում է, բայց ասում են՝ երաշտ է, ու համաշխարհային շուկայի միտում:
Վարչապետը խոսում է գողությունից ու հարկ հավաքելուց, հավասար հնարավորություններից, արդարությունից ու ներդրումներից: Իսկ Լֆիկ Սամոն ասում է, որ եթե բոլորը տան, ինքն էլ կտա:

Պարզվում է, միլիոնատեր պաշտոնյաների ժառանգությունը գալիս է տատիկներից, որոնք մեծ դեր են խաղացել հայկական տնտեսության զարգացման գործում:
Օրենքով գող Օշականցի Գեւորիկը, պարզվում է, հայտնվել է բարդ իրավիճակում. Եթե նա չապտակի ինչ որ մեկին, ապա կզրկվի իր կոչումից:

Սակայն, «թերթ կարդացողների» մոտ հատկապես պոպուլյար են, օրինակ, նորածնին կորցրած կնոջ անկողնուց վերցված հարցազրույցները, բանականությունն ու համարժեքությունը կորցրած որդեկորույս ծնողների սրտաճմլիկ պահվածքը, բռնաբարությունները, վթարները, որոնք ենթագիտակցորեն «հիշեցնում» են աղետը:
Այս ֆոնին, հուսադրող տեղեկություն է տարածվել:

Պարզվել է, որ հայ մարմնավաճառները Դուբայում իրենց արժանապատվորեն են պահել. նրանք հրաժարվել են ոչ ավանդական սեքս ծառայություններ մատուցել եւ հայտարարել են, որ դա հարիր չէ ազգային նկարագրին եւ հայ կնոջ կերպարին:

Հայկազն Ղահրիյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular