Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում են՝ Դուբայում հայ պոռնիկներն իրենց նամուսով են պահել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքիր ժամանակներ են Հայաստանում: Կարծես թե բախտորոշ ժամանակաշրջան է, եւ կարծես թե բոլորի մոտ կա այդ զգացողությունը: Իրավիճակը նման է աղետից առաջ սովորաբար տիրող խաղաղությանը, որը մարդկանց դնում է ինչ որ առանձնահատուկ հոգեվիճակի մեջ:

Քամյուն գրում էր, որ մեծ ժանտախտից առաջ մարդիկ առանձնահատուկ ջանասիրությամբ շնանում ու թերթ էին կարդում: Մարդիկ խուսափում են աղետի մասին խոսելուց. ոմանք հույսով, որ «կանցնի», ոմանք լռության մատնելով, որ չառաջանա ինչ անել հարցը եւ ինչ որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Եվ բոլորը միասին ասում են՝ ոչ մի «նոր բան չկա»:

Իսկապես հետաքրքիր ժամանակներ են: Հայաստանը կորցնում է միջազգային սուբյեկտությունը եւ ինքնիշխանությունը, ընդ որում՝ հենց հայերի ձեռքով: Սեւ ամպեր են կուտակվում Ղարաբաղի վրա, փոխվում է ուժերի հարաբերակցությունը: Իշխանությունը սակայն ասում է, որ «ոչ մի նոր բան չկա»: «Իստեբլիշմենտն» իր հերթին զբաղված է այս ամենն արդարացնելով ու հիմնավորելով: Եւ այսքանով քաղաքականությունն ավարտվում է, որեւէ «նոր բան» չկա:
Փոխարենը, երկրում այլ բաներ են կատարվում: Օրինակ, պաշտոնյաների հարազատները կրակում են, դանակահարում մարդկանց ու ինքնապաշտպանության պատճառաբանությամբ արագ ազատ արձակվում: Մանրազնին «արդար դատավարություն» է ընթանում Վարդան Պետրոսյանի դեմ, որին ստիպում են վճարել նաեւ գյուղնախարարության Նիվայի համար:

Շանթ Հարությունյանին «փակում են» որպես խուլիգան, իսկ Հայ ազգային կոնգրեսը սահմանում է քաղբանտարկյալների այնպիսի չափանիշ, որը կապ չունենա ինքնիշխանության համար պայքարի հետ:
Գագիկ Ծառուկյանը ստանում է Իտալիայի պետական պարգեւ՝ Իտալիային մատուցած ծառայությունների համար, իսկ բնապահպանության նախկին նախարարն իր աշխատանքի վերջին օրն ինքն իրեն պարգեւատրում է ոսկե մեդալով՝ բնապահպանության ոլորտում մեծ վաստակի համար: Հորադիզի «արծիվ» Լիսկան արժանանում է Մարտական խաչի:

Նախկին հեղափոխական կուսակցությունը հայտարարում է, որ որտեղ լավ լինի՝ այնտեղ էլ կմտնեն:

Հացի, էլեկտրաէներգիայի, գազի գները թանկանում են, որովհետեւ սպառողների թիվը պակասում է, բայց ասում են՝ երաշտ է, ու համաշխարհային շուկայի միտում:
Վարչապետը խոսում է գողությունից ու հարկ հավաքելուց, հավասար հնարավորություններից, արդարությունից ու ներդրումներից: Իսկ Լֆիկ Սամոն ասում է, որ եթե բոլորը տան, ինքն էլ կտա:

Պարզվում է, միլիոնատեր պաշտոնյաների ժառանգությունը գալիս է տատիկներից, որոնք մեծ դեր են խաղացել հայկական տնտեսության զարգացման գործում:
Օրենքով գող Օշականցի Գեւորիկը, պարզվում է, հայտնվել է բարդ իրավիճակում. Եթե նա չապտակի ինչ որ մեկին, ապա կզրկվի իր կոչումից:

Սակայն, «թերթ կարդացողների» մոտ հատկապես պոպուլյար են, օրինակ, նորածնին կորցրած կնոջ անկողնուց վերցված հարցազրույցները, բանականությունն ու համարժեքությունը կորցրած որդեկորույս ծնողների սրտաճմլիկ պահվածքը, բռնաբարությունները, վթարները, որոնք ենթագիտակցորեն «հիշեցնում» են աղետը:
Այս ֆոնին, հուսադրող տեղեկություն է տարածվել:

Պարզվել է, որ հայ մարմնավաճառները Դուբայում իրենց արժանապատվորեն են պահել. նրանք հրաժարվել են ոչ ավանդական սեքս ծառայություններ մատուցել եւ հայտարարել են, որ դա հարիր չէ ազգային նկարագրին եւ հայ կնոջ կերպարին:

Հայկազն Ղահրիյան

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացումՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար էներգիա. էլեկտրաէներգետիկ արդյունաբերության վիճակը և հեռանկարները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում. պատմության այս օրը (05 փետրվար)«Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու և արծաթի գները նվազել են Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԵրևան-Երասխ ճանապարհին արտակարգ է եղել․ ինչ է հայտնիՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»ՔՊ քարտուղարի համար օրենք չկա, իսկ քաղաքացիներին դատապարտում են. «Ժողովուրդ» Այսօր թեժ է լինելու․ «Հրապարակ» «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»ՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը՝ Հակակոռուպցիոնը ուսումնասիրում է. «Ժողովուրդ» Փաշինյանի հետ ուղիղ շփման հնարավորություն են ունեցել մի քանի ընտրյալ. «Հրապարակ» Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... «Փաստ»«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնինԱննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. Պեսկով
Ամենադիտված